Ինչի մասին չարժի խոսել տղամարդկանց հետ. «արգելված» թեմաների հնգյակ

Ինչի մասին չարժի խոսել տղամարդկանց հետ. «արգելված» թեմաների հնգյակ

Ամերիկյան կայքերից մեկը էքսպրես-հարցում է անցկացրել տղամարդկանց շրջանում՝ պարզելու, թե որ թեմաների մասին նրանք չեն սիրում կանանց հետ խոսել: Եթե չեք ուզում վիճել, վիրավորվել կամ ծայրահեղ դեպքում բաժանվել, ապա խուսափեք մի քանի թեմաներից ձեր տղամարդու հետ շփվելիս:

Երբեք մի արտահայտեք ձեր բացասական վերաբերմունքը նրա  հոբբիի մասին:

Իհարկե կարելի է կտրուկ վերջ դնել նրա և նրա ընկերոջ խոսակցությանը ֆուտբոլի մասին` նրան խնդրելով դուրս տանել աղբը կամ խանութ գնալ:  Բայց նրա համար շատ սիրելի զբաղմունքի,  հոբբիի մասին երբեք կտրուկ մր արտահայտվեք, մի փորձեք դաժան միջոցներով նրան հեռացնել իր սիրելի զբաղմունքից:

Հերիք է պատմեք ձեր թերությունների մասին և դժգոհեք, որ  գեղեցիկ չեք:  

Իհարկե տղամարդիկ շատ լավ գիտակցում են, որ սա միջոց է  կորզելու հաճոյախոսություն, բայց եթե դուք օրը մի քանի անգամ կրկնեք, որ գեր եք, դրան չի հավատա միայն կույր ու խուլ մեկը: Իսկ որ տղամարդը կցանկանա իր կողքին տեսնել թերություններով լի կնոջ:

Առանց պատճառի խանդը դավաճանության առիթ կդառնա: 

Եթե ձեր տղամարդը նախկինում միայն բարևում էր իր հարևանին և անցնում, ապա ձեր անիմաստ խանդի տեսարանից հետո` կապված  հարևանի հետ, նա կսկսի ուշադրություն դարձնել նրան: Դուք ակամայից դրդում եք նրան դավաճանության:

Չկա ավելի վատ բան, քան ձեր նախկինների մասին խոսելը:

Խուսափեք ձեզ համար գուցե հետաքրքիր, բայց ձեր տղամարդու համար նյարդայնացնող այս հարցից: Հատկապես չփորձեք նրան համեմատել ձեր նախկինի հետ:

Մի քննադատեք նրա ընկերներին:

Երբեմն մեզ թվում է, թե մենք այնքան կարևոր ենք նրա կյանքում, որ ընկերների համար այնտեղ նույնիսկ տեղ չկա: Վիրավորելով նրա ընկերներին` դու անմիջականորեն վիրավորում ես նաև նրան: Նրա մոտ նույնիսկ կարող է կարծիք առաջանալ, թե դու ուզում ես բաժանել նրան ընկերներից: Այդ դեպքում նա կկանգնի ընտրության առաջ: Զգույշ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...