Ձեր երեխաներին ոչ թե կատարյալ, այլ երջանիկ մայր է անհրաժեշտ

Մենք բոլորս էլ ցանկանում ենք կատարյալ մայր լինել մեր երեխաների համար։ Հատկապես հղիության ամիսներին մենք ավելի մեծ եռանդով ենք աշխատում այդ ուղղությամբ, հոդվածներ ենք կարդում, թե ինչպես պետք է դաստիարակենք երեխային ծննդյան առաջին օրերից, ինչպես պետք է սովորեցնենք ու կրթենք, հետևենք սնունդին, զարգացմանը։ Այսինքն մենք պատրաստվում ենք կատարյալ մայր դառնալ։

Սակայն երբևէ հանդիպե՞լ եք դուք կյանքում որևէ կատարյալ մայրիկի։ Մենք՝ ոչ։ Իսկ ո՞րն է դրա բացատրությունը, պարզենք միասին։ Իսկ բացատրությունը շատ պարզ է՝ այդպիսիք պարզապես չկան։ Եվ որքան շուտ եք դուք դա գիտակցում, այնքան ավելի երջանիկ են լինում թե ձեր երեխաները, թե դուք՝ ինքներդ։

Ոչ մի գրախանութում դուք չեք գտնի ձեռնարկ՝ ինչպես դառնալ կատարյալ մայր։ Այս հարցում միայն մեկ ուսուցիչ կա՝ փորձ, փորձ և մեկ անգամ ևս՝փորձ։ Ընդ որում ձեր սեփական փորձը։

Միայն ժամանակի ընթացքում, սխալների և փորձերի մեթոդով, հուսահատություններից և անքուն գիշերներից հետո դուք կհասկանաք, որ ամենակատարյալ մայրը երջանիկ մայրն է։ Միայն այդպիսի մայրը կարող է հոգ տանել թե՛ իր, թե՛ իր երեխաների մասին; Միայն այդպիսի մոր երեխաներն են ինքնավստահ ու երջանիկ մեծանում։

Դուք չպետք է շատ անհանգստանաք ամեն մի սխալի ու բացթողնման համար։ Երեխային թեթև եք հագցրել և նա հիմա հազու՞մ է։ Ձեր երեխան դեռ գիշերանոթին չի՞ նստում։ Հավատացեք նման մտքերը տանջում են գրեթե բոլոր մայրիկներին և բացարձակ չի նշանակում, թե ձեզ հետ ինչ –որ բան այն չէ։

Որքան էլ որ ուշադիր լինեք, միևնույնն է, դրսում երեխան կընկնի ջրափսի մեջ ու կցեխոտվի, տանը կկոտրի սիրելի ծաղկամանն ու կնկարի պատերին, առանց հիվանդանալու էլ հնարավոր չէ։ Եվ դա ձեր մեղքը չի։ Ոչ թե դուք եք անուշադիր եղել, այլ այդպես են մեծանում աշխարհի բոլոր երեխաները։

Ձեր երեխաներին ոչ թե կատարյալ, այլ երջանիկ մայր է անհրաժեշտ

Ձեր խնդիրն այլ բանում է կայանում․ պարզապես փորձեք ուժգին սիրել ձեր երեխաներին և օգնել նրանց ամեն ինչում, ինչ որ նրանք կմտածեն կամ կցանկանան անել կյանքում։ Մի խոչընդոտեք աշխարհը ճանաչելու նրանց ցանկությանը, անգամ եթե անտանելի վախենում եք վիրուսներից ու վնասվածքներից։

Փոխանակ կենտրոնանալու ինչ-որ գոյություն չունեցող բաների վրա, որոնք ձեր երեխաները սխալ են անում, գովեք նրանց այն բաների համար, որ նրանց մոտ լավ է ստացվել։ Նվիրեք նրանց երջանկության այդ անմոռանալի րոպեները․ երբ Երկրի վրա քո ամենահարազատ մարդը ասում է, որ դու լավագույնն ես։ Որ քեզ սիրում են։ Երեխայի համար դա է ամենակարևորը, դա է նրանց երջանիկ դարձնում։

Կլինեն օրեր, երբ դուք թևաթափ կլինեք․ հոգնածություն, մշտական վազք, շուրջն ամեն բան խառն ու թափթփված․․․ Դուք այսպես հաստատ չէիք պատկերացնում մայրությունը։ Բայց այս ամենը չի նշանակում, թե դուք վատ մայր եք և չեք կարողանում դաստիարակել երեխաներին։ Եվ չի էլ նշանակում, թե դուք դժբախտ եք, չնայած որ ձեզ տանջված ու սպառված եք զգում։ Դա միայն նշանակում է, որ դուք ընդամենը մարդ եք, ինչպես և աշխարհում միլիոնավոր այլ մայրեր։

Եթե դուք ցանկանում եք իրոք երջանիկ մայր լինել, մի փորձեք ձեզ կատարյալ մոր տեղ դնել և դա ամեն տեղ ցուցադրել։ Այո, դուք և հոգնած եք լինում, և նյարդային, և չշպարված․․․ Եվ դա նորմալ է։ Չէ որ դուք շատ բարդ աշխատանք եք անում։ Բայց դուք ձգտում եք, դուք սիրում եք և դա է կարևորը։

Եթե դուք բավարարում եք ձեր երեխաների կարիքները, և նրանք հաճախ են ժպտում և ծիծաղում, նշանակում է դուք ձեր աշխատանքը լավ եք կատարում։ Այդպիսի աշխատանք է մայր լինելը։

Ձեր երեխաներին ոչ թե կատարյալ, այլ երջանիկ մայր է անհրաժեշտ

Ձեր պարգևատրումը ձեև երեխաների երջանիկ դեմքերն են։ Դա նշանակում է, որ ձեր կողքին նրանց ուրախ ու լավ է։ Շատերին թվում է, թե երեխաներն ավելի ունեն մեր կարիքը, քան մենք նրանցը։ Բայց դա այդպես չէ։ Մենք նույնչափ ունենք նրանց կարիքը, որքան նրանք՝ մերը։ Քանի որ առանց նրանց, առանց նրանց ծիծաղի և տան մեջ փոքր ոտիկների տպտպոցի, կյանքը դատարկ ու անիմաստ է։

Հավատացեք, ձեր երեխաները կսիրեն ձեզ, անգամ եթե դուք սխալներ անեք։ Նրանք չեն սկսի ձեզ ատել, եթե դուք վատ օր եք ունեցել, կամ ինչ որ պատճառով ինչ-որ մի բան այնպես չեք արել։

Նրանք ձեզ միշտ կսիրեն, անգամ եթե դուք չհասցնեք լվանալ դպրոցական համազգեստը և նրանք այդ օրը կեղտոտ շորերով գնան դպրոց։

Ձեր երեխաների համար կարևոր է, որ դուք ձեզ լավ զգաք ու կյանքից գոհ լինեք։ Նրանց պետք չէ, որ դուք սուպերհերոս ներկայանաք, քանի որ նրանց համար դուք առանց այդ էլ սուպերհերոս եք։

Պարզապես սիրեք ձեր երեխաներին։ Դա այն ամենն է, ինչ նրանց պետք է։ Եվ երջանիկ եղեք․ երեխաներին ոչ թե կատարյալ, այլ երջանիկ մայր է պետք։ Միայն այդ ժամանակ նրանք էլ երջանիկ կլինեն։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...