Ինչպե՞ս պատրաստել հյութեղ և համեղ խորոված. 6 սխալ, որ անում են գրեթե բոլորը

Խորովածի համային հատկանիշները կախված են մի շարք գործոններից, այդ թվում՝ միսը ճիշտ մարինացնելուց, մսի տեսակից, վառելիքից և այլն:

Հենց այդ պատճառով ձեզ ենք ներկայացնում մի քանի սխալ, որ անում են բոլոր մարդիկ, ինչպես նաև մի քանի խորհուրդ, թե ինչպես պատրաստել հանարավորինս համեղ խորոված:

Շամփուրի վրա մսի կտորները խիտ-խիտ շարելը

Ինչպե՞ս պատրաստել հյութեղ և համեղ խորոված. 6 սխալ, որ անում են գրեթե բոլորը

Մարդիկ կան, որ մսի կտորները շամփուրի վրա այնքան խիտ են շարում, որ այն ավելի շատ քյաբաբի տեսք է ստանում: Բայց եթե ցանկանում եք, որ մսի յուրաքանչյուր կտոր ամբողջովին եփվի, արանքներում առնվազն 0.5սմ տարածք թողեք:

Միսն անհամաչափ կտորների բաժանելը

Ինչպե՞ս պատրաստել հյութեղ և համեղ խորոված. 6 սխալ, որ անում են գրեթե բոլորը

Կարծում ենք՝ բացատրելու կարիք էլ չկա, որ եթե մսի կտորները տարբեր չափերի են, ապա դրանք անհամաչափ կխորովվեն: Ի դեպ՝ խորովածի համար մսի լավագույն չափը 2-3 սանտիմետրն է:

Մսի ու բանջարեղենի համադրությունը

Ինչպե՞ս պատրաստել հյութեղ և համեղ խորոված. 6 սխալ, որ անում են գրեթե բոլորը

Խոսքը, իհարկե, չի վերաբերում ուշ եփվող բանջարեղեններին, օրինակ՝ կարտոֆիլին: Սակայն ոչ մի դեպքում պղպեղ, լոլիկ, սոխ կամ շուտ եփվող այլ բանջարեղեններ մի շարեք մսի հետ նույն շամփուրի վրա: Բանն այն է, որ մինչև միսն ամբողջությամբ խորովվի, այդ բանջարեղեններն արդեն մոխրի վերածված կլինեն:

Վառելիքը

Ինչպե՞ս պատրաստել հյութեղ և համեղ խորոված. 6 սխալ, որ անում են գրեթե բոլորը

Եթե ուզում եք, որ ձեր խորովածն արագ ու համեղ պատրաստվի, ապա որպես վառելիք օգտագործեք միմիայն չփտած վառելափայտ կամ ածուխ: Հին, կիսափտած փայտը ոչ միայն թույլ կրակ է ապահովում, այլ նաև մսին տհաճ համ է փոխանցում:

Կրակի բոցերի վրա խորովելը

Ինչպե՞ս պատրաստել հյութեղ և համեղ խորոված. 6 սխալ, որ անում են գրեթե բոլորը

Եթե փորձեք կրակի բոցերի վրա խորովել միսը կամ բանջարեղենը, դրանց արտաքին շերտն անմիջապես կսևանա, բայց կմնա հում: Ուստի անհրաժեշտ է սպասել, մինչև բոցերը հանգչեն, և մնան միայն այրվող մոխիրները:

Մսի եփվածությունը ստուգելը

Ինչպե՞ս պատրաստել հյութեղ և համեղ խորոված. 6 սխալ, որ անում են գրեթե բոլորը

Եթե ցանկանում եք ստուգել՝ արդյոք միսը եփվե՞լ է, ոչ մի դեպքում մի կտրեք մսի բոլոր կտորները: Երբ մսի վրա կտրվածքներ եք անում, այն կորցնում է իր հյութալիությունը, ուստի եփվածությունը ստուգելու համար ընտրեք ամենամեծ կտորը և միայն այն կտրելով ստուգեք, քանի որ եթե այն լավ եփվել է, ապա կարող եք վստահ լինել, որ մյուսներն էլ են եփվել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: