Սիրո 10 հոգեբանական գործոն, որոնք գիտականորեն ապացուցված են

1. Հումորի լավ զգացում ունեցողները սովորաբար ամենախելացի, դաստիարակված եւ ազնիվ մարդիկ են: Սա է իրական պատճառը, թե ինչու են ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք կապվում մարդկանց, որոնք կարող են իրանց ծիծաղեցնել, չնայած դժվարություններին:

2. Ծիծաղը երջանկության բնական էլիքսիրն է: Այն ուղեղում երջանկության հորմոնների հոսք է առաջացնում, օգնում է վերացնել սթրեսը, մկաննների լարվածությունը, նվազեցնել տագնապը եւ վախը: Զույգերը, որոնք միասին են ծիծաղում, սովորաբար ավելի առողջ հարաբերություններ ունեն եւ անգամ ավելի լավ ընդհանուր առողջություն՝ օկսիտոցինի բարձր մակարդակի շնորհիվ:

3. Մարդիկ, որոնք սպորտով չեն զբաղվում եւ իրենց արտաքինին չեն հետեւում, գրեթե միշտ վանում են մարդկանց եւ գրավիչ չեն (խոսքը ոչ թե գեղեցիկ տղամարդկանց եւ գեղեցկուհիների մասին է, այլ այն մասին, որ մարդիկ ընդհարապես իրենց պետք է հետեւեն):

4. Գրկախառնությունը լավագույն բնական հակադեպրեսանտներից մեկն է: Երբ երկու մարդ գրկախառնվում են, ուղեղում օկսիտոցին է արտադրվում, որն օգնում է թեթեւացնել միգրենը եւ առնվազն 4 ժամ հանգստացնում է:

5. Բաժանվելու ամենամեծ հավանականությունն առկա է հարաբերությունների առաջին 3-5 ամիսներին:

6. Կանանց ավելի շատ են գրավում առավել ցածր ձայնով տղամարդիկ:

7. Ապացուցված է, որ թեկուզ կարճ ժամակահատվածով միմյանց հետ մենակ մնալու համար ժամանակ հատկացնելը ավելի խորը կապ է ստեղծում: Ոչ մի հեռախոս, ոչ մի գաջեթ, հատկապես, երբ քնել եք պատրաստվում: Այս ժամանակն օգտագործեք միայն ձեր երկուսի համար: Նույնիսկ եթե դա 20 րոպե է, նույնսկ եթե դուք պարզապես լռության մեջ նստեք:

8. Չափազանց կարեւոր է ընկերներ ունենալը: Ընկերներ ունեցող մարդիկ ավելի գրավիչ եւ ցանկալի են համարվում:

9. Հարաբերություններում ամենատագնապահարույց ազդանշաններից մեկը որոշակի ժամանակի ընթացքում 2 մարդկանց միմյանց կողքին ուղղակի լուռ նստելու անկարողությունն է: Ձեզ համար լռելը պետք է հարմարավետ լինի:

10. Մարդուն անունով դիմելը, երբ նրան հաճոյախոսություն եք անում, 70 տոկոսով ավելի հաջող եւ արդյունավետ է: Մարդիկ երբ իրենց անունն են լսում, ավելի լավ են զգում, որ իրենց նկատում են:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: