5 բան, որ կանանց արտաքինում դուր չի գալիս տղամարդկանց

1. Շպարի չափազանց հաստ շերտ

Բոլորը գիտեն, որ կոսմետիկան հարկավոր է թերությունները թաքցնելու համար: Դրան տղամարդիկ դեմ չեն, բայց երբ նրանք իրենց առջեւ երեք շերտով շպարված աղջկա են տեսնում, դա արդեն այլ բան է: Այդ կերպ կինը կորցնում է իր անհատականությունը, իսկ դա վանում է տղամարդկանց:

2. Իրար կպած թարթիչներ

Սա նույնպես կոսմետիկայի մասին, այս անգամ՝ թարթիչների սեւաներկի: Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կանայք չափազանց շատ սեւաներկ են օգտագործում: Դա թարթիչներին անբնական եւ էժանագին տեսք է տալիս:

3. Չափազանց շատ փայլ

Եթե դիմահարդար չեք, ավելի լավ է կոպերի համար անփայլ ստվերաներկ օգտագործեք: Այդ կերպ կկարողանաք զուսպ դիմահարդարում ապահովել, ինչի չես ասի փայլուն երանգների մասին: Եթե հմուտ դիմահարդար չեք, նման ստվերաներկերը կհավաքվեն աչքերի անկյուններում, ինչն ամենեւին էլ գրավիչ չէ:

4. Դեղին ատամներ եւ ոչ թարմ շնչառություն

Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Ամեն դեպքում, եթե դեղին ատամներ ունեք, պետք է խուսափեք ծխախոտից, սուրճից, կարմիր գինուց: Սկսեք ավելի հաճախ խոզանակել ատամներն ու ատամի թել օգտագործել: Թարմ շնչառության համար նախատեսված սփրեյերը նույնպես հրաշալի կօգնեն:

5. Հիգիենայի կանոններին չհետեւելը

Սա, թերեւս, ամենակարեւորն է: Յուրաքանչյուր տղամարդու դուր է գալիս, երբ իր կինը հաճելի է բուրում, երբ խնամված եղունգներ ունի, հարթ ոտքեր եւ մաքուր հագուստ: Հետեւեք ձեզ, դա իսկապես դյուրին է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ