Նուրբ իրերը սպիտակեցնելու 5 կատարյալ միջոց

Նուրբ իրերը սպիտակեցնելու 5 կատարյալ միջոց

Այս մեթոդները կարելի է կիրառել դեղնությունը կանխելու համար:

Կիտրոնի հյութով սպիտակեցում

Կիտրոնի հյութը կօգնի վերացնել ճարպոտ և քրտնքի հետքերը, կթարմացնի հագուստի գույնը: Այս միջոցը նաև թարմության հրաշալի բույր ունի:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 250 մլ կիտրոնի թարմ հյութ
  • 2 լ ջուր

Կիրառումը՝

1. Եռացրու ջուրը, ավելացրու կիտրոնի հյութը:

2. Կիտրանի հյութով խառնուրդը սառեցրու մինչև նուրբ գործվածքների լվացքի համար հարմար ջերմաստիճանի: Իրերը թրջիր դրա մեջ, թող 2 ժամ:

3. Իրերը հանիր լուծույթի միջից, ևս մեկ անգամ խնդրահարույց մասերը մշակիր կիտրոնի հյութով: Իրերը լվա մեքենայով ինչպես սովորաբար՝ լվացքի փոշի օգտագործելով:

Աղով սպիտակեցում

Աղը կօգնի սպիտակեցնել օձիքները, մանժետները, կվերացնի բծերը:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1 ճ. գ. սեղանի աղ
  • Կես կիտրոնի հյութ

Կիրառումը՝

1. Աղը և կիտրոնի հյութը խառնիր մինչև քսուք ստացվի:

2. Միջոցը քսիր խնդրահարույց մասերին:

3. Թող 30 րոպե մնա, հետո սովորական ձևով լվա:

Սպիտակ քացախով սպիտակեցում

Քացախը ոչ միայն կմաքրի հետքերը, այլև հագուստը կազատի ցանկացած հոտից:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 250 մլ սպիտակ քացախ
  • 2 գդալ տաք ջուր

Կիրառումը՝

Քացախը բացիր տաք ջրով: Իրերը լուծույթի մեջ թող 8 ժամ:

Ներքնազգեստը սովորակայնի պես լվա, կարելի է լվացքի ժամանակ կես բաժակ քացախ ավելացնել կոնդիցիոների բաժնում, դա կփափկեցնի ջուրը և կօգնի ավելի լավ արդյունքի հասնել:

Բորաթթվով սպիտակեցում

Բորաթթու հեշտ է գտնել դեղատանը: Խորը ներթափանցելով գործվածքի մեջ՝ այն կվերացնի նույնիսկ շատ հին հետքերը:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 50 գ. բորաթթու փոշի վիճակում
  • 3 լ ջուր

Կիառումը՝

1. Բորաթթուն ջրում լուծիր նշված համամասնությամբ: Իրերը 3 ժամով դիր լուծույթի մեջ:

2. Հագուստը սովորականի պես լվա:

Նարնջի և կիտրոնի կեղևով սպիտակեցում

Արոմաթերապիա և սպիտակեցում: Արդյունքը շլացուցիչ է:

Բաղադրիչները՝

  • 5 կիտրոնի, նարնջի և մանդարինի կեղև,
  • 2 լ ջուր
  • 2 ճ. գ. ջրածնի պերօքսիդ

Կիրառումը՝

1. Մրգերի կեղևը դիր ջրի մեջ և եռացրու

2. Խառնուրդը քամիր, ավելացրու ջրածնի պերօքսիդ:

3. Իրերը 2 ժամ թող խառնուրդի մեջ, հետո լվա սովորական ի պես:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...