Երեխաների համար զվարճալի առաջադրանքներ, որոնք չափազանց դժվար են մեծահասակների համար

Երեխաների համար զվարճալի տրամաբանական գլուխկոտրուկները բավականին ուշագրավ բան են։ Հաճախ է պատահում, որ նույնիսկ մեծահասակները դժվարանում են ճիշտ պատասխանել։ Բայց երեխաների համար գուցե ավելի հեշտ է, քանի որ նրանց խնդիրը ոչ այնքան ճիշտ պատասխանը գտնելն է, որքան տրամաբանական մտածողությունը զարգացնելը։ Եվ դա շատ է օգնում հետագա կյանքում՝ առօրյա խնդիրներ լուծելիս:

Սովորաբար մենք ընտրում ենք ուշադրության կամ մաթեմատիկայի հետ կապված առաջադրանքներ, որտեղ տրամաբանությունը նույնպես օգտակար է։ Բայց դրանք հիմնականում մեծահասակների համար են: Այս անգամ մենք հավաքել ենք երեխաների առաջադրանքները, որոնք, հավատացեք, շատ ավելի դժվար կլինի հաղթահարել։

Երեխաների համար զվարճալի առաջադրանքներ, որոնք չափազանց դժվար են մեծահասակների համար

Զվարճալի առաջադրանքներ

1. Փոքրիկ, մոխրագույն ու փղի նման: Ի՞նչ է այն

2. Ինչո՞վ են ավարտվում կեսօրն ու գիշերը։

3. Ի՞նչն է քեզ պատկանում, բայց ուրիշներն այն ավելի հաճախ են օգտագործում:

Երեխաների համար զվարճալի առաջադրանքներ, որոնք չափազանց դժվար են մեծահասակների համար

4. Մարդը նստած է, բայց դու չես կարող նրա տեղում նստել, նույնիսկ եթե նա ազատի այն։ Որտե՞ղ է նա նստած:

5. Դուք նստած եք ինքնաթիռում։ Ձին ձեր առջև է, իսկ մեքենան՝ ձեր հետևում։ Որտե՞ղ եք:

6. Երկու հոգի մոտեցան գետին միաժամանակ։ Նավը, որով կարելի է անցնել, միայն մեկ մարդ է մի անգամով տեղափոխում: Ինչպե՞ս կարողացան երկուսն էլ առանց օգնության անցնել գետը։

Երեխաների համար զվարճալի առաջադրանքներ, որոնք չափազանց դժվար են մեծահասակների համար

7. Երեք նկարիչ ունեին եղբայր Իվան, բայց Իվանը եղբայր չուներ։ Ինչպե՞ս է դա հնարավոր:

8. Ռուսական հեքիաթների ո՞ր հերոսն է խոսել երեք լեզվով ի ծնե:

Երեխաների համար զվարճալի առաջադրանքներ, որոնք չափազանց դժվար են մեծահասակների համար

Հետաքրքիր պատասխաններ

1. Փղի ձագ

2. Ավարտվում են «ր» տառով

3. Ձեր անունը

4. Ձեր ծնկներին

Երեխաների համար զվարճալի առաջադրանքներ, որոնք չափազանց դժվար են մեծահասակների համար

5. Կարուսելի վրա

6. Տարբեր կողմերից մոտեցան գետին

7. Իվանն ուներ երեք քույր

8. Օձ Գորինիչ

Երեխաների համար զվարճալի առաջադրանքներ, որոնք չափազանց դժվար են մեծահասակների համար

Այդպիսին են դրանք՝ մանկական ժամանցային առաջադրանքները։ Այնքան մանկական, որ մեծահասակների մոտ գլուխն ուղղակի եռում է խնդրի անսովորությունից և ճիշտ պատասխանի ակնհայտությունից։ Բայց երեխաները սիրում են դա։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ