Չպոկել և չհանել. մազերի սպիտակության առաջացման պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները

1. Գույնի կորստի պատճառները

Հոգեբանական խնդիրը չի կարող հանգեցնել պիգմենտի կորստի, սակայն ազդում է մաշկի և մազերի ընդհանուր վիճակի վրա: Դրանց երանգը, դրա հագեցածությունը որոշվում են մելանոցիտների՝ որոշակի ներկանյութ արտադրող բջիջների թվով և ակտիվությամբ:

Ժամանակի ընթացքում սոլիդ տարիքի մոտենալով՝ դրանք պակասում են, քանի որ դանդաղում են բոլոր հիմնական գործընթացներն օրգանիզմում: Այդպիսով սպիտակություն է առաջանում:

Մասնագետները բերում են նաև «50–50–50» հասկացությունը. մինչև 50 տարեկանը բնակչության մոտ 50%-ն արդեն 50%-ով սպիտակում է:

Ավանդաբար սպիտակելու հիմնական պատճառներից են համարվում՝

Գենետիկ նախատրամադրվածությունը,

  • Աղքատիկ սնունդը
  • Վահանաձև գեղձի գործունեության խանգարումներ
  • В խմբի վիտամինների պակաս
  • Երկաթի ցածր պարունակություն արյան մեջ
  • Մի շարք դեղամիջոցներ
  • Ծխել

Չպոկել և չհանել. մազերի սպիտակության առաջացման պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները

2. Սպիտակեցման դեմ պայքարի մեթոդները

Սպիտակեցումը կարելի է դանդաղեցնել ճիշտ սնվելու, վնասակար սովորություններից հրաժարվելու և առողջական վիճակի նկատմամբ անհրաժեշտ ուշադրության միջոցով:

Այսինքն՝ բացի նորմալ կենսակերպից՝ պետք է նաև հիվանդությունների ժամանակին բուժում: Սննդակարգում պետք է գերակշռեն հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:

Սպիտակության քողարկման առավել արդյունավետ միջոց է քիմիական ներկումը: Իսկ բնական ներկանյութերի թվում են՝ կաղնու կեղևի կամ հունական ընկույզի կեղևի եփուկը, որը կմգեցնի մազերի գույնը, գույնը բացող հատկությամբ երիցուկի թուրմը կամ սոխի կեղևը, որը ոսկեգույն տոն կտա:

Մշտական ներկման դեպքում խորհուրդ է տրվում ընտրել բնական գույնին առավելագույնս մոտ կամ քիչ ավելի բաց երանգ ընտրել:

Ամենահաճախ սխալը, որ անում են կանայք, սպիտակ մազերը պոկելն է: Բանն այն է, որ ֆոլիկուլը վնասվում է և կորցնում է նոր մազ աճեցնելու ունակությունը, ճաղատ մասեր են առաջանում:

Երբ սպիտակեցումը դեռ ծայրահեղ չէ, կարելի է պայքարի այս մեթոդներից մեկը փորձել՝
Զգգուշությամբ սպիտակ մազը կտրել հենց արմատի մոտից

Անհնազանդ կամ պակաս ծածկող կարողություն ունեցող ներկանյութեր

Մեջտեղից չբացվող կարճ սանրվածք

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ