«Ոչ մեկը մյուսի հաշվին չի ապրում». Լուիզա Ներսիսյանի եւ Լիլիթի նոր ֆոտոշարքը

1356

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը այս շրջանում նորությունների պակաս չունի, սակայն այս անգամ աշխատանքից չէ, որ զրուցել ենք:): Դստեր, ամուսնու հետ հարաբերությունների մասին նա պատմել է BRAVO.am-ին, նաեւ Լիլիթի հետ լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում:

«Կա՛մ Լիլիթն է մեծանում, կա՛մ ես` փոքրանում»

Ազատ ժամանակ հասկացությունը մեր կյանքում չկա: Մեր կյանքն ամբողջությամբ բաղկացած է իմպրովիզներից:

Անկախ նրանից, որ մայր ու աղջիկ ենք, կա հետաքրքրությունների շրջանակ, որտեղ երկուսիս հետաքրքրությունները համընկնում են. կա՛մ Լիլիթն է մեծանում, կա՛մ ես` փոքրանում: Մեր օրը կարող է բաղկացած լինել խստությունից մինչեւ մանկանալը:

«Երջանիկ ենք»

Մարդկանց ուղղակի պետք է թեմա, որի մասին կխոսեն այնքան, մինչեւ հոգնեն: Իմ եւ ամուսնուս տարիքային տարբերության թեման այդպիսիններից էր:

Մենք երջանիկ ենք: Նախքան դիմացինից երջանկություն պահանջելը, այն պետք է քո մեջ փնտրես: Եթե մարդը կայացած է եւ իրեն հետո միանում է երկրորդ անհատը, հետո երրորդը` երեխայի տեսքով, ոչ մեկը մյուսի հաշվին չի ապրում:

Հենց սա է երջանիկ ընտանիք ունենալու բանաձեւը: Ես ու Հրանտը տարիների ընթացքում փորձել ենք հասկանալ ու ճանաչել իրար:

Հարցականներ չթողնող Լիլիթը

Լիլիթը սովորում է դպրոցում, կիթառի է հաճախում:

Կան նախագծեր, որոնց մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել: Բազմաթիվ հետաքրքրություններ ունի, դրա համար էլ դեռ չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Սիրում է մոնտաժ անել:

Եթե ինչ-որ հարց Լիլիթին հետաքրքրում է, փորձում է այդ հարցի պատասխանը գտնել:

Երբեմն դա լինում է Google-ի միջոցով, երբեմն՝ իմ, երբեմն էլ՝ Հրանտի: Իր համար հարցականներ չի թողնում:

«Պետք է ծնողը ձեռք մեկնի»

Ծնող-երեխա հարաբերություններում ձեռք մեկնողը պետք է ծնողը լինի: Ինչ-որ մի պահ ծնողը պետք է մտնի երեխայի դաշտ ու հասկանա նրան խորքային ձեւով, փորձի դառնալ ընկեր:

Պետք չէ պահանջել, որ երեխան դառնա քեզ հասակակից. չէ՞ որ մենք երեխա արդեն եղել ենք, իսկ երեխաները դեռ չեն մեծացել:

Կցանկանամ՝ Լիլիթն այնքան կարողանա իրեն ճանաչել, որ ինքն իրեն չխաբի, կարողանա հետաքրքիր ապրել՝ չնեղացնելով դիմացինին ու չզոհաբերելով իրեն:

Միմյանց կյանքից բավական տեղյակ ենք, լավ ընկերներ ենք:

Մեկնաբանություններ

ԱՂԲՅՈՒՐbravo.am