
Երբ 1980-ական թվականներին ցուցադրվեց «Ալիգատոր» ֆիլմը, շատերը լրջորեն սկսեցին մտածել՝ իրո՞ք նման վիթխարի կենդանի գոյություն ունի։
Վերջերս արևմտյան ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն այն մասին, որ տղամարդը բռնել է անհավանական չափերի ալիգատոր։
Կենդանին ուներ 4,6 մ երկարություն, 459 կգ քաշ։
Սակայն դա ամենաշոկային բացահայտումը չէր։
Ալիգատորի ստամոքսում հայտնաբերեցին 52 կիլոգրամանոց էգ եղնիկ, երկու սկյուռիկ։
Կենդանու կաշին հանելու համար պահանջվեց 2 ժամ։