Տղան աղբով լի տոպրակ գտավ գետի ափին. երբ այն բացեց, նրա ամբողջ կյանքը փոխվեց

«Եթե ես կարողանայի խոսել» կարճամետրաժ ֆիլմը իսկական հիթ է դարձել։ Այն նկարահանել են որպես լաբրադոր ցեղատեսակի շան՝ իր տիրոջ հանդեպ վերաբերմունքի օրինակ։

Նա կատարեց առավոտյան վազքը և գետի ափին աղբով լի տոպրակ գտավ։ Երբ տղամարդը բացեց այն, միջից գտավ լաբրադորի ձագուկ։ Նա փոքրիկին մենակ չթողեց և տարավ իր տուն։ Այս ամենը փոխեց նրանց երկուսի կյանքը։

Նրանք գտան իրար։ Իսկական ընկերներ. նրանք ամբողջ կյանքում միասին էին և որքա՜ն երջանիկ պահեր ապրեցին միասին։

«Ես երազում եմ խոսել քո հետ։ Ես կուզենայի, որ դու իմանաս՝ ես շնորհակալ եմ նրա համար, որ փրկել ես ինձ։ Շնորհակալ եմ սիրո համար։ Ես հիշում եմ այն ամենը, ինչ վերապրել ենք միասին և գնահատում եմ այն ամենն, ինչ արել ես ինձ համար։ Մենք միասին շատ են զվարճացել։ Ես տեսել եմ, թե ինչպես սիրահարվեցիր, ինչպես մենք ընտանիք ունեցանք։

«Մենք շատ արկածներ ենք վերապրել։ Ես դեռ հիշում եմ այն արևոտ օրերը, երբ հավատում էի, որ անվերջ կվազեմ. հիշում եմ՝ ինչպես էինք միասին պառկում և, երկնքին նայելով, հետևում հարյուր հազար աստղերի, որոնք խոսում էին մեզ հետ։ Այժմ ես ծեր եմ. ես հոգնել եմ և ինձ համար ցավոտ է»։

«Իմ ժամանակը եկել է։ Ուրախ եմ, որ դու կողքիս ես դրա համար էլ չեմ վախենում։ Դու սանրում էիր ականջներս այնպես, ինչպես ես եմ սիրում…ամեն ինչ լավ կլինի։ Ես կցանկանայ խոսել քեզ հետ, որովհետև գիտեմ՝ դու տխուր ես։ Ես քեզ շնորհակալություն կհայնտնեի ամեն ինչի համար։ Այս ողջ ժամանակն ինձ համար հրաշալի է անցել»։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ