Ծանոթացեք, սա Անգելինան է, և մի քանի տարի առաջ նա մազերը կտրեց կառե և դա իրոք սազում էր նրան։
Սակայն, աշխատանքից և ընտանեկան պարտականություններից հետո նա չէր կարողանում ժամանակ գտնել սրահ այցելելու համար: Եվ նաև հատուկ ցանկություն և ուժ չուներ զբաղվելու սեփական արտաքինով:
Այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվեց հին ընկերուհու հետ պատահական հանդիպումից հետո:
Նա ինչ–որ պահի վճռականորեն որոշել էր հոգ տանել իր մասին. Նկատելիորեն կորցրել էր քաշը, սպորտով էր զբաղվել, արել էր նորաձև սանրվածք, թարմացրել իր զգեստապահարանը և սկսել էր ավելի երիտասարդ երևալ:
Ընկերուհու օրինակով ոգեշնչվելով` Անգելինան գնաց գեղեցկության սրահ, որպեսզի վերջապես հրաժեշտ տա իր երկար մազերին, չարաճճի և ճյուղավորված մազերին:
Անգելինան մի փոքր թերթեց կատալոգները և զարմացրեց վարպետին իր ընտրությամբ. Պիկսի! Երկար մազեր ունենալով` երկար տարիներ անց քչերն են որոշում այդպիսի կարճ կտրվածք անել: Ստիլիստը մի քանի անգամ հարցրեց կնոջը, բայց նա համառեց:
Անգելինան ունի խոշոր, գեղեցիկ դիմագծեր, այնպես որ, բաց պարանոցն ու կզակը նրան ամենևին չեն փչացնում, այլ հակառակը` ավելացնում են «քաղցրություն»:
Մեկ վստահ շարժումով վարպետը կտրեց Անգելինայի մազերը գրեթե արմատից։
Զգացողություններն անմոռանալի են: Այնուամենայնիվ, կինն ամենևին չի ցավում դրանց համար, նա պատրաստ է փոփոխությունների:
Նման փոփոխությունների համար իսկապես անհրաժեշտ է քաջություն
Առջևում բավականին երկար խոպոպ կար, և պահանջում էր որոշակի վերամշակում…
Այսպիսով, երբ արդեն կտրվածքը պատրաստ է, ժամանակն է անցնել ներկին:
Մուգ շագանակագույնը, որն արդեն բավականին հոգնեցրել էր Անգելինային, փոխարինվեց ավելի մուգ և ավելի հագեցած երանգով:
Եզրափակիչ շտրիխ. չորացում և ոճավորում:
Չնայած Անգելինայի գլխին շատ մազ չէր մնացել, նրանք դեռ պահանջում էին լրացուցիչ խնամք։
Այժմ կինը ստիպված կլինի սովորել, թե ինչպես կողք հարդարել իր խոպոպները, բայց արդյունքը հաստատ արժե հավելյալ կես ժամին հայելու առաջ:
Մեզ թվում է, որ Անգելինային շատ է սազում նոր իմիջը և դրանով նա 10 տարով ավելի երիտասարդ է երևում:
Ի՞նչ եք կարծում: Կիսեք ձեր կարծիքը մեկնաբանություններում:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: