10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Աշխարհը լի է հետաքրքիր և անբացատրելի երևույթներով. մեզ նույնպես շատ հարցեր են հետաքրքրում, որոնց պատասխանների որոնման համար, սակայն, չենք ուզում վատնել մեր թանկագին ժամանակը:

1. Ինչո՞ւ մեզ անծանոթ է թվում մեր ձայնի ձայնագրությունը

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Ամբողջ խնդիրը մարդու ոսկորների՝ ձայնը փոխանցելու ունակությունն է: Ձեր զրուցակիցները լսում են միայն այն ձայները, որոնք փոխանցվում են օդի միջով, իսկ սեփական ձայնի ձեր ընկալմանը ավելանում է նաև ձեր գանգի ոսկորների փոխանցած ցածր հաճախականությամբ ձայները:

2. Ինչո՞ւ է սառը ըմպելիքից կամ ուտելիքից ցավում գլուխը

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Նկատել եք, որ սառը օդից կամ պաղպաղակից կտրուկ սկսում է գլուխը ցավել. դրա պատճառը քիմքի արյունատար անոթների նեղացումն է:

3. Ինչո՞ւ է փոքր տարիքում ժամանակը դանդաղ ընթանում

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Հնարավոր է՝ դա պայմանավորված է նրանով, որ երեխան ավելի շատ բան է հիշում: Փոքր տարիքում մարդը ծանոթանում է աշխարհի հետ, և նրա հիշողությունը բազմաթիվ իրադարձություններ է մտապահում: Երեխայի համար շաբաթը ավելի մեծ ժամանակահատված է, քան մեծահասակի համար:

4. Ինչո՞ւ մեր աչքերը չեն սառչում ցուրտ եղանակին

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Մեր աչքերը զուրկ են ռեցեպտորներից, որոնք զգայուն են ջերմաստիճանի փոփոխության հանդեպ: Բացի դրանից, աչքի խնձորակի մեծ հատվածը գտնվում է գանգի մեջ, և արյան հոսքը տաքացնում է այն:

5. Ինչո՞ւ ենք կիտրոն ուտելիս աչքերը փակում

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Հնարավոր է, որ այդ բնազդը մենք ժառանգել ենք մեր նախնիներից, որոնք զգուշանում էին, որ կիտրոնի թթու հյութի կաթիլները չցայտեն աչքերի մեջ:

6. Ինչո՞ւ է փոշին սև ֆոնի վրա սպիտակ գույն ստանում, իսկ սպիտակ ֆոնի վրա սև գույն ստանում

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Ընդհանրապես փոշեհատիկը մոխրագույն է, սակայն նրա փոքրության պատճառով չենք կարող ճիշտ գույնը տեսնել, այդ պատճառով էլ նկատում ենք ֆոնի համեմատությամբ բաց կամ մուգ երանգը:

7. Ինչո՞ւ են թռչունները եռանկյունաձև թռչում

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Նախևառաջ դրանով նրանք էներգիա են խնայում: Առջևից թռչող թռչունները թևերի թափահարումով օդի հոսք են առաջացնում, ինչը հեշտացնում է ետևից թռչողների թռիչքը, և նրանք բավականին էներգիա են խնայում: Երկրորդ՝ թռիչքի նման կազմակերպման իմաստն այն է, որ երամի յուրաքանչյուր անդամ տեսնի առաջնորդին:

8. Ինչո՞ւ է քչքչում առվակը

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Այդ ձայնը առաջանում է այն ժամանակ, երբ ջրի շիթերի կլանած օդի պղպղջակները պայթում են:

9. Ինչո՞ւ են ժամացույցի սլաքները ձախից աջ գնում

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Մինչև մեխանիկական ժամացույցը, որպես ժամացույց օգտագործվել է արևի ստվերը, որ համապատասխանել է երկնքում արևի շարժման ուղղությանը հյուսիսային կիսագնդում: Իսկ մեխանիկական առաջին ժամացույցը ստեղծվել է հյուսիսային կիսագնդում:

10. Ինչո՞ւ են արյուն վերցնում մատնեմատից

10 հարց, որոնք ձեզ միշտ էլ հետաքրքրել են, բայց չեք փորձել պատասխանը փնտրել ոչ գրքերում, ոչ google-ում

Բութ մատը և ճկույթը անմիջականորեն կապված են ոսկորների հետ. վարակը հեշտությամբ կարող է անցնել ոսկորներին: Ամենաանվտանգ մատը մատնեմատն է, նրանից արյուն վերցնելիս նաև ամենաքիչն է ցավում, որովհետև այդ մատը քիչ է օգտագործվում, և նրա մաշկը ավելի բարակ է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ