Գնահատիր այն տղամարդուն, ով…

Գնահատիր այն տղամարդուն, ով…

Գնահատիր այն տղամարդուն, ով չի զանգում 12-ից հետո, այլ տուն է ճանապարհում, երբ մթնում է,

ով սիրում է կողքիդ լինել առավոտյան և ցերեկը, այլ ոչ միայն գիշերները,

ով ունակ է հասկանալ ու լուծել խնդիրներդ, այլ ոչ ստեղծել նորերը,

ով առանց առիթ քեզ ծաղիկներ է նվիրում և նարինջ է բերում, երբ հիվանդ ես,

ով գրկում է, երբ արտասվում ես, և համբուրում է, երբ զայրանում ես…

Հեռու մնա այն տղամարդուց, ում դու պետք ես միայն լավ տրամադրությամբ, ցանկալի է երեկոյան:

Այն տղամարդուց, ով իր հոբբին քեզնից վեր է դասում, և ցանկանում է քեզ տեսնել միայն, երբ առողջանում ես:

Ժամանակ մի ծախսիր այն տղամարդու վրա, ով տարին երկու անգամ է ծաղիկ նվիրում՝ ծննդյան օրը և մարտի 8-ին:

Հույսդ մի դիր այն տղամարդու վրա, ով ի պատասխան քո խնդրանքի կամ խնդրի առաջ է բերում իր խնդրանքները:

Ժամանակ մի վատնիր այն տղամարդու վրա, ով չի սիրում զբոսնել (հոգնում են ոտքերը) կամ հանգստանալ բնության գրկում (կծում են մոծակները), այն տղամարդու, ով անընդհատ նվնվում է և սատար չի կանգնում քեզ:

Փնտրիր այնպիսի տղամարդու, ով քեզ անվանում է գեղեցիկ, այլ ոչ սեքսուալ,

ով հետ կզանգի, երբ անջատես հեռախոսը,

ով չի քնի միայն որպեսզի տեսնի, թե ինչպես ես քնում,

ով կհամբուրի ճակատդ,

ով կցանկանա ցույց տալ քեզ ողջ աշխարհին,

ով կբռնի ձեռքդ ընկերների մոտ,

ով անընդհատ կհիշեցնի, որ անտարբեր չի քո հանդեպ, և որքան է իր բախտը բերել, որ հանդիպել է քեզ,

ով ընկերների մոտ կասի՝ «Նա է…»

Հիշիր, որ երազանքի տղամարդը ոչ միայն սիրում է և չի դավաճանում, այլև երջանկացնում է կնոջը…

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...