Ինչպես պատրաստել կատարյալ բիսկվիթ. տնային տնտեսուհիների համար սա իսկական անակնկալ է

Ինչ ասես որ չեն անում տնտեսուհիները բարձր և համեղ բիսկվիթ ջեռոցում թխելու համար։ Էլ գազավորված ջուր են ավելացնում, էլ գարեջուր ու փխրեցուցիչ։

Որպեսզի բիսկվիթը հավասար, ծակոտկեն և օդային ստացվի, անպայման պետք է մաղել ալյուրը և թխվելու ընթացքում չբացել ջեռոցի դուռը։ Կարագ քսեք ձևամանի միայն հատակին։ Իսկ եթե ձեր ջեռոցը հին է և դուռը լավ չի փակվում, ապա ձևամանը ֆոլգայով ծածկեք և այդպես թխեք։

Ինչպես պատրաստել կատարյալ բիսկվիթ. տնային տնտեսուհիների համար սա իսկական անակնկալ է

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 6 ձու
  • 150 գր. Բարձր տեսակի ալյուր
  • 200 գր. շաքարավազ կամ շաքարի փոշի
  • 1 ճ.գ. լիմոնի հյութ
  • Կես լիմոնի կեղևը
  • Կարագ՝ ձևամանին քսելու համար

Պատրաստման եղանակը

1. Երկու անգամ մաղեք ալյուրը։

2. Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից։ Ձեզ անհրաժեշտ է 5 դեղնուց և 6 սպիտակուց։ Ձվերը պետք է սառը լինեն նախքան հարելը։

Ինչպես պատրաստել կատարյալ բիսկվիթ. տնային տնտեսուհիների համար սա իսկական անակնկալ է

3. Ամանի հատակին կարագ քսեք և ալյուր ցանեք։ Կարող եք յուղաթուղթ փռել։

4. Սպիտակուցները հարեց մի պտղունց աղով մինչև լավ փրփրելը։ Ավելացրեք շաքարավազի կեսը, լիմոնի հյութը և շարունակեք հարել։

5. Առանձին տարրայի մեջ դեղնուցները խառնեք մնացած շաքարի հետ և հարեք մինչև փրփրելն ու սպիտակելը։ Ավելացրեք լիմոնի կեղևը կամ ցանկացած այլ համային հավելում։

6. Դեղնուցներին ավելացրեք հարած սպիտակուցը բայց մի խառնեք, վրայից երրորդ անգամ մաղեք ալյուրը և զգուշությամբ, բահիկով խմորը մի ուղղությամբ՝ ներքևից վերև խառնեք։ Խմորի մեջ պետք է օդի պղպջակներ մնան։

Ինչպես պատրաստել կատարյալ բիսկվիթ. տնային տնտեսուհիների համար սա իսկական անակնկալ է

7. Շատ արագ խմորը լցրեք ձևամանի մեջ և հավասարաչափ այնպես տարածեք, որ մեջտեղում խմորը մի քիչ ավելի քիչ լինի, քան կողքերում։

8. Խմորը դրեք 160 աստիճան տաքացված ջեռոցը։ Թխեք մեկ ժամ։ Դուռն այս ընթացքում չբացեք։ Պատրաստ լինելը ստուգեք ատամի չոփիկով։

9. Թողեք բիսկվիթը մի քիչ սառչի ձևամանի մեջ։ Հետո շուռ տվեք և ծածկեք սրբիչով և թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում։

Ինչպես պատրաստել կատարյալ բիսկվիթ. տնային տնտեսուհիների համար սա իսկական անակնկալ է

10. Սառած բիսկվիթը կարելի է անմիջապես մատուցել թեյի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: