Հավի կրծքամիսը բեկոնով. տոնական և շատ համեղ ուտեստ

Բեկոնի մեջ փաթաթված հավի ռուլետները հրաշալի տարբերակ են տոնական սեղանի համար։ Նուրբ միսը, խրթխրթան բեկոնն ու հյութեղ սնկային միջուկը ոչ ոքի անտարբեր չեն թողնի։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարագ – 15 գր.
  • Եղեսպակ – 10 գր.
  • Սերուցքային պանիր – 150 գր.
  • Բեկոն – 150 գր.
  • Սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Շամպինյոն – 150 գր.
  • Հավի կրծքամիս – 2 հատ
  • Դիժոնյան մանանեխ – 1 թ.գ.
  • Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Լվացեք և մանր կտրատեք շամպինյոնները, կարագով տապակեք 5-7 րոպե։ Վերջում ավելացրեք եղեսպակի մանրացված տերևները, լավ խառնեք և հանեք կրակից։

2. Լվացեք, լայնքով կտրեք հավի կրծքամիսը և բացեք գրքի նման։ Միսը սննդային թաղանթով ծածկեք և թեթև ծեծեք։

3. Խորը ամանի մեջ խառնեք տապակած սունկը մանանեխի մածուկի և սերուցքային պանրի հետ։ Ստացված միջուկը բաժանեք 4 մասի։

4. Դրեք սնկային խառնուրդը հավի կրծքամսի վրա և ռուլետի նման փաթաթեք։ Ռուլետներից յուրաքանչյուրը պատեք բեկոնի բարակ շերտերով և դրեք տապակի մեջ։

5. Դրեք 200 աստիճան տաքացված ջեռոցը 20-25 րոպեով։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: