Լավագույն մարինադները ջեռոցում պատրաստվող մսի համար

Մսի համար այս պարզ մարինադները, որոնք այսօր ներկայացնում ենք, նրանց համար են, ովքեր ցանկանում են ջեռոցում նուրբ և համեղ տավարի, խոզի կամ այլ մսատեսակ պատրաստել:

Լցրեք մարինադը մսի վրա, ծածկեք սննդային թաղանթով և պահեք սառնարանում 3-12 ժամ:

Մարինադ 1

Բաղադրիչներ

  • Սպիտակ գինի — 1 բաժակ
  • Ձիթայուղ — 200 միլիլիտր
  • Լիմոն — 1 հատ
  • Գազար — 1 հատ
  • Սոխ — 1 գլուխ
  • Կանաչի — կես կապ
  • Սխտոր — 4 պճեղ
  • Աղ, Պղպեղ — ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Սխտորը ճզմեք, սոխը մաքրեք և կիսալուսնաձև կտրատեք, գազարը քերիչով անցկացրեք:

Առանձին ամանի մեջ լցրեք գինին, ձիթայուղը և խառնեք գազարի և սոխի հետ:

Լիմոնը քամեք և ավելացրեք մարինադին:

Կանաչին շատ մանր կտրատեք և սխտորի հետ միասին խառնեք մարինադին: Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության:

Միսը մեկ օրով դրեք պատրաստի մարինադի մեջ և պահեք սառնարանում:

Մարինադ 2

Բաղադրիչներ.

  • Լիմոն — 1 հատ
  • Բուսայուղ — 70 միլիլիտր
  • Կոնյակ — 4-5 Ճ.գ.
  • Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
  • Պրովանսյան խոտաբույսեր — 1 ճ.գ.

Պատրաստման եղանակը

Ափսեի մեջ, որտեղ մարինացնելու եք միսըւ, խառնեք կոնյակը, լիմոնի հյութը, բուսայուղը, աղը, պղպեղը և պրովանսյան խոտերը:

Պատրաստի մարինադի մեջ դնում ենք միսը, լավ խառնում ենք և թողնում ենք սառնարանում առնվազն 6 ժամով:

Լավագույն մարինադները ջեռոցում պատրաստվող մսի համար

Մարինադ 3

Բաղադրիչներ

  • Մանանեխ — 2 ճաշի գդալ
  • Գարեջուր — 0,5 լիտր
  • Աղ— ըստ ճաշակի
  • Հատիկավոր պղպեղ — ըստ ճաշակի
  • Դափնու տերև — 3 հատ

Պատրաստման եղանակը

Ափսեի մեջ խառնեք գարեջուրը մանանեխի հետ, ավելացրեք աղը, պղպեղը, դափնու տերևը:

Պատրաստի մարինադի մեջ դրեք միսը և լավ խառնեք, թողեք մարինացվի 3 ժամ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: