2 պարզ կանոն, որ կփոխեն ձեր կյանքը… ափսոս, որ այսքան ուշ իմացա սրա մասին

2 պարզ կանոն, որ կփոխեն ձեր կյանքը… ափսոս, որ այսքան ուշ իմացա սրա մասին

Այս երկու կանոնների իմացությունը շատ բան կփոխի անձնական կյանքում: Դրանք օգտակար են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:

Կանոն 1. Հարաբերություններում պետք է հեշտ լինի:

Հարաբերություններում պետք է հեշտ լինի հենց առաջին իսկ վայրկյանից: Այն մարդը, ում հետ հանդիպման առաջին իսկ պահից թվում է, թե ճանաչում եք տևական ժամանակ, ավելի շատ է համապատասխան ձեզ, քան նա, ում հետ դուք տարիներ շարունակ շփվում եք, բայց նրա կողքին միշտ լարված եք: Եթե հարբերություններում պարզ է ու հեշտ, դա լավ է, եթե բարդ է, ապա՝ վատ է: Հարկ չկա վազել ինչ որ մեկի հետևից կամ շարունակել հարբերությունները, եթե դուք ձեզ լարված եք զգում: Եթե հենց սկզբից, ինչ որ բան չի ստացվում, ապա հարկ չկա ձգձգել: Բարդ հարաբերությունները նրանց համար են, ովքեր ձանձրանում են, կամ շատ ազատ ժամանակ ունեն: Մնացած դեպքերում դրանք տառապանք են պատճառում միայն և նյարդերն են փչացնում: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի:

Կանոն 2.Հարբերությունները պետք է ուրախություն պատճառեն:

Այս պնդումն ապացույցների կարիք չունի: Երբեք մի համակերպվեք արցունքների , կոնֆլիկտների, փոխադարձ վիրավորանքի հետ, դա նոմալ չէ: Այդ ճանապարհը տանում է դժոխք: Շատ-շատերը ապրում են վիրավորանքը սրտում, և ծանրաբեռնում են ուղեղը անիմաստ խոսակցություններով ու պարզաբանումներով և սխալմամբ կարծում են, որ կոնֆլիկտները հարաբերությունների անբաժան մասն են: Մինչդեռ պետք է վերջ դնել նման հարաբերություններին: Եթե մարդը շարունակ փորձում է մեղադրել կամ վիրավորել, դրանով նա ցանկանում է ձեր մեջ մեղքի զգացողություն առաջացնել: Հեռացեք: Հարաբերությունները պետք ուրախություն պատճառեն:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...