3 պատճառ, թե ինչու դեռ հարուստ չեք

Բոլորն են ցանկանում հարուստ լինել: Գոնե մի փոքր ավելի հարուստ, քան այժմ: Մեկը ցանկանում է նոր մեքենա ունենալ, մյուսը` նոր ականջօղեր, կամ էլ ուղևորվել կղզիներ ճանապարհորդության, կամ ավելի մեծ աշխատավարձ ստանալ:

«Ընտանեկան սահմանափակումներ»

Յուրաքանչյուր ընտանիք իր վերաբերմունքն ունի գումարին և այն վաստակելու միջոցներին: Որոշ ընտանիքներում ասում են` ազնիվ աշխատանքով այդքան չես կարող վաստակել, նշանակում է՝ գողացել ես, որոշ ընտանիքներում էլ ասում են, թե գումարը դժվարությամբ են աշխատում, և այլն: Բնականաբար, երեխան յուրացնում է այդ ամենը: Նույնիսկ, եթե այդ նույն երեխան գիտակցաբար մտածում է, որ իր դեպքում ամեն ինչ այլ կլինի, նա շեղվում է ընտանեկան մոդելից և այն ենթագիտակցորեն տանում իր հետ: Հիշեք բոլոր ընտանեկան սահմանափակումները և գրեք դրանք թղթի վրա: Նայեք ցանկը, նշեք, թե ինչպես են դրանք ազդում ձեր կյանքի վրա, ձեզ վրա: Հնարավոր է` դրանց որոշ մասը ձեզ դուր է գալիս, կամ համաձայն եք դրանց հետ: Այդ դեպքում ընդունեք դրանց օգտակարությունը: Գրի առեք նաև նրանք, որոնք օգնում են գումար աշխատելուն:

«Սխալ նպատակներ» (կողմնորոշում ներքին կարգավիճակին, և ոչ թե՝ ներքին պահանջներին)

Այսպիսի մարդիկ ասում են`ես մեքենա եմ ուզում, բնակարան, ավելի թանկ ժամացույց, ավելի թանկարժեք ճամփորդություն, այդ դեպքում ես կկայանամ: Այդքան էլ այսպես չէ: «Խնդիրները» ներսում են, իսկ ներքին անվստահությունը չի կարելի կարկրել նյութական միջոցներով: Այդ անվստահությունը կերակրվում է զգացմունքներով, որոնք անձը ստանում է իրերից, իսկ զգացմունքներն արագ անցնում են: Եվ անհրաժեշտ է նորից գնել, նորից ինչ-որ բանի հասնել: Եթե այսպիսի մարդը խիզախություն ունենա ներքին հայացք նետել, կկարողանա տեսնել իրական պահանջներն ու ցանկությունները: Դրանք կարող են զգալիորեն տարբերվել: Օրինակ` առևտրային կազմակերպությունում թոփ-մենեջերի փոխարեն՝ ես ցանկանում եմ նկարել: Ներքինը չտեսնելը ձեռնտու չէ. քանի դեռ չես տեսնում, կարծես թե ոչինչ անելու անհրաժեշտություն չկա` բոլորի հետ մրցավազքի մեջ ես մտնում, և լավ է, իսկ կյանքն անցնում է:

«Սեփական արգելափակումներ»

երբ մարդու մոտ կարծես թե ամեն ինչ կարգին է, իսկ ֆինանսները չեն բավականացնում: Մարդն աշխատում է, փորձում, ամեն ինչ՝ ինչպես բոլորի դեպքում… սակայն ողջ ընթացքում հազիվ են ապրում` աշխատավարձից աշխատավարձ, վարձով բնակարան, վարկեր: Արտաքինից ամեն ինչ կարգին է` հագնված են, կուշտ, բայց մշտական վախի և լարվածության մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ