Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ամենագեղեցիկ գիծը

Խոյ

Խոյի մարմնի ամենագեղեցիկ մասը դեմքն է: Նրանք ունեն շատ գեղեցիկ դիմագծեր, ճակատ, քիթ, կզակ ու բերան:

Խոյերի մոտ հաճախ նաև հանդիպում են ի ծնե նշաններ, սպիներ, խալեր ու այդպես շարունակ:

Ցուլ

Նրանց ամենագեղեցիկ մասը պարանոցն է, որը կարող է լինել երկար ու նրբագեղ:

Նրանց մազերը բնականից գանգուր են կամ ալիքավոր:

Երկվորյակ

Նրանք արտահայտիչ դեմք ունեն. հաճախ մի փոքր նման են լինում տիկնիկների: Նրանք ունեն նրբագեղ շարժուձև:

Նույնիսկ եթե մի փոքր թմբլիկ են, նրանց հասակը կոմպենսացնում է դա, ու նրանք շատ հմայիչ են լինում:

Խեցգետին

Խեցգետնի լավագույն առանձնահատկությունը կլոր դեմքն է` ոչ խոշոր, բայց հմայիչ դիմագծերով:

Նրանց ոտքերն ու ձեռքերը բավականին նիհար ու բարակ են, սակայն, չնայած դրան, նրանք շատ ուժեղ են: Նրանց յուրահատուկ կողմերը շատ արտահայտիչ են:

Առյուծ

Նրանց մազերը, որպես կանոն, առյուծի բաշ են հիշեցնում:

Բարձրահասակ են, ունեն լայն թիկունք ու ձիգ կեցվածք:

Կույս

Կույսերն ունեն նուրբ ու հաճելի դեմք, որը նրանց երիտասարդեցնում է. հաճախ իրենց տարիքից փոքր են երևում:

Նրանց մեծամասնությունն ամաչկոտ է ու անինքնավստահ: Վառ աչքեր, կոկիկ քիթ ու հմայիչ շուրթեր. ահա Կույսերի գեղեցկության գրավականը:

Կշեռք

Նրանց ամենամեծ առանձնահատկությունը շուրթերն են: Ունենում են օվալ կամ սրտաձև դեմք: Կշեռքները շատ գրավիչ են, ունեն հմայք, վարակիչ ծիծաղ ու գեղեցիկ ժպիտ:

Նրանց մեծամասնությունն այտերին փոսիկներ ունի: Նրանց նայելը միշտ շատ հաճելի է:

Կարիճ

Ունեն սուր հայացք: Կարիճների ամբողջ հզորությունը կենտրոնացած է աչքերի մեջ:

Նրանք առեղծվածային մթնոլորտ են ստեղծու,մ, քանի որ նրանց մեծամասնությունն էմոցիաները դեմքին չի արտահայտում:

Աղեղնավոր

Ունեն գեղեցիկ, պարզ ու փայլող աչքեր: Նրանք, որպես կանոն, ունենում են սպորտային կազմվածք:

Աղեղնավորները պարզապես աներևակայելի հմայիչ են:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ունեն գեղեցիկ, գրեթե անթերի մաշկ:

Նրանց մեծամասնությունն ունի ուղիղ մազեր ու գրավիչ կազմվածք:

Ջրհոս

Ջրհոսները հաճախ ունենում են լայն ուսեր ու կոնքեր, երազկոտ աչքեր ու ուղիղ մազեր:

Ձկներ

Նրանց ժպիտն աննկարագրելի գեղեցիկ է:

Մազերը փափուկ են ու բարակ, հաճախ` ալիքավոր:

Ձկների աչքերը միշտ արտահայտում են այն, ինչ նրանք զգում են:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ