Կենդանակերպի նշանների թաքնված ցանկությունները։ Ինչի՞ մասին եք թաքուն երազում

Մեզանից շատերը չեն հավատում հորոսկոպներին, բայց չարժե թերագնահատել դրանց ուժն ու հզորությունը։ Օրինակ, դուք կարող եք շատ բան իմանալ մարդու մասին, եթե իմանաք նրա ծննդյան օրը՝ ինչ է նա սիրում, ատում կամ երազում գաղտնի: Եվ խոսքը վերջին կետի մասին է, որի մասին այսօր կխոսենք։

Խոյ

Ամենից շատ Խոյերը երազում են առաջնորդ լինելու մասին։ Բայց նրանք երբեք չեն խոստովանի դա ուրիշներին, քանի որ ամեն ինչից առավել նրանք ցանկանում են առաջնորդել մարդկանց և իրենց անհրաժեշտ ու ուշադրության կենտրոնում զգալ։

Ցուլ

Անվտանգությունն ու կայունությունն այն են, ինչի մասին երազում է Ցուլը, քանի որ իրենց բնույթով նրանք այնքան էլ վստահ չեն իրենց վրա։ Շնորհիվ այն բանի, որ նրանք անընդհատ մտածում են վաղվա օրվա մասին, որը կարող է այդքան էլ ապահով և կայուն չլինել, կյանքն անցնում է նրանց կողքով:

Երկվորյակ

Երկվորյակը Կենդանակերպի ամենաազատասեր նշանն է։ Նրանք թաքուն երազում են հավերժական ճամփորդությունների ու թափառումների մասին դեպի նոր երկրներ։ Երբ նրանք վերադառնում են հերթական ճամփորդությունից, անմիջապես սկսում են ծրագրել նորերը։ Առանց դա գիտակցելու՝ Երկվորյակներն այդպիսով փորձում են փախչել իրենցից, խնդիրներից և իրականությունից։

Խեցգետին

Խեցգետինը բնածին ծնող է, ով կարիք ունի մեկին հովանավորելու, ուսուցանելու կամ խորհուրդ տալու: Քանի դեռ սեփական երեխաներ չունի, Խեցգետինը հոգ կտանի սիրելիների ու ընկերների մասին։ Անհասկանալի է, թե ինչու է նա անում այս ամենը, քանի որ բոլորից թաքուն երազում է ազատության և անկախության մասին։

Առյուծ

Համընդհանուր հիացմունքն այն է, ինչի մասին ամենաշատն է երազում Առյուծը: Մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր լիովին անտարբեր են իր հանդեպ, սերն ու հարգանքը շահելու համար Առյուծը պատրաստ է ամեն ինչի։

Կույս

Կույսին ամենաշատը պետք է միայն սեր։ Սիրել և սիրված լինել, ուրիշ ոչինչ նրանց չի ուրախացնում և չի երջանկացնում այնպես, ինչպես սերը:

Կշեռք

Կշեռքներն ամեն կերպ խուսափում են կոնֆլիկտներից, քանի որ նրանց ամենից շատ ներդաշնակություն ու պարզություն է պետք։ Նրանք նույնիսկ հեշտությամբ կարող են ջնջել մարդկանց, ովքեր իրենց կյանք անհանգստություն են բերում։

Կարիճ

Կարիճների երազանքն է՝ հասնել հաջողության և ապացուցել բոլորին, ովքեր կասկածում էին իրենց, որ իրենք անհաջողակ չեն ծնվել։ Երազանքի հետևից նրանք հաճախ գնում են ոչ ամենաազնիվ ճանապարհներով: Իր բնույթով Կարիճը միայնակ է, քանի որ չի ցանկանում վերջնագծի ժապավենը կիսել որևէ մեկի հետ:

Աղեղնավոր

Աշխարհը դեպի լավը փոխելն է Աղեղնավորի երազանքը և միևնույն ժամանակ նպատակը։ Հարկ է նշել, որ նրանք առաջին հերթին սկսում են փոխել իրենց, արմատախիլ անել իրենց բնավորության բոլոր բացասական հատկությունները։ Իսկ որոշ դեպքերում հորինում են այնպիսի առարկաներ, որոնց շնորհիվ մարդկանց կյանքի որակը բարելավվում է։

Այծեղջյուր

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Այծեղջյուրներն ունեն անկայուն ինքնագնահատական, նրանք պարբերաբար պետք է ապացուցեն, որ իրենք լավագույնն են։ Օրինակ՝ նման պահերին նրանք կարող են շատ ավելի աշխատել, որպեսզի ղեկավարն իրենց գովաբանի, կամ դիտմամբ հիվանդանան, որ տանը բոլորը ոտքի ծայրով վազեն։

Ջրհոս

Ջրհոսի բուռն ցանկությունն է տարբերվել բոլորից: Կարևորը ամբոխից առանձնանալն է։ Յուրաքանչյուր Ջրհոս ընտրում է իր ճանապարհը։ Ինչ-որ մեկը հագնվում է շատ շռայլ, իսկ ինչ-որ մեկը վախեցնում է մարդկանց իրենց բարքերով։ Ամբոխի հետ միաձուլվելը նրանց ամենամեծ վախն է:

Ձկներ

Ձկներն ամենից շատ ցանկանում են որ նրանց մասին հոգ տանեն: Նրանք երազում են ունենալ իրենց անձնական խնամակալը, ով կանի այն ամենը, ինչի մասին երազում է ձկնիկը։ Իսկ նա ձեռքերը ծալած կնստի և կպահանջի. Էլի՛, էլի՛։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ