5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել սկեսրոջը, հակառակ դեպքում հաստատ կզղջաք, բայց արդեն ուշ կլինի

Որոշ կանայք իրենց սկեսուրներին վերաբերվում են ինչպես իրենց հարազատ մայրերին, մինչդեռ ոմանց մոտ կա կարծրատիպ, թե բոլոր սկեսուրները չար և դժկամ են։ Իհարկե, իրականում նման բան չկա, քանի որ ամեն ինչ կախված է մարդու բնավորությունից։ Անկախ ամեն ինչից անհրաժեշտ է հարգել ամուսնու ծնողներին և ահա ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում չի կարել ասել սկեսրոջը։

5․ «Ես ամուսնուս ավելի լավ եմ ճանաչում, քան դու»։

5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել սկեսրոջը, հակառակ դեպքում հաստատ կզղջաք, բայց արդեն ուշ կլինի

Միգուցե դուք ավելի լավ գիտեք ձեր ամուսնու բնավորության գծերը, սակայն ոչ մի դեպքում մի ասեք այդ ձեր սկեսրոջը։ Նա է լույս աշխարհ բերել ձեր ամուսնուն և ըստ նրա ինքն ամեն ինչ գիտի իր որդու մասին։ Եթե անգամ կարծում եք, որ դուք ավելի լավ եք ճանաչում ձեր ամուսնուն, ապա պահեք ձեր մեջ, մի բարձրաձայնեք։

4․ «Ես ինքս էլ կարող եմ իմ երեխաներին դաստիարակել»։

5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել սկեսրոջը, հակառակ դեպքում հաստատ կզղջաք, բայց արդեն ուշ կլինի

Հիշեք, որ ձեր սկեսուրը նաև դաստիարակել և խնամել է ձեր ամուսնուն, ինչը նշանակում է, որ նա ավելի շատ փորձ ունի, քան դուք։ Եթե ձեզ դուր չեն գալիս ձեր սկեսրոջ՝ երախաների դաստիարակչական մեթոդները, ապա փորձեք այդ հասկացնել այնպես, որ հանկարծ չվիրավորեք նրան․ նա էլ է մայր և նրան վիրավորելը շատ հեշտ է։

3․ «Ես լավ գիտեմ, թե ամուսինս ինչ է սիրում ուտել․ ինձ խորհուրդներ անհրաժեշտ չեն»։

5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել սկեսրոջը, հակառակ դեպքում հաստատ կզղջաք, բայց արդեն ուշ կլինի

Անգամ եթե այդպես է՝ քաջատեղյակ եք ձեր ամուսնու նախընտրած ուտելիքներից կամ դրանց պատրաստման եղանակներից, ապա երբեք մի հրաժարվեք խորհուրդներ լսելուց․ դրանք եթե չօգնեն, ապա չեն էլ վնասի ձեզ։

2․ «Իմ մայրիկն այս ուտեստն այլ կերպ է պատրաստում, որն ինձ ավելի է դուր գալիս»։

5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել սկեսրոջը, հակառակ դեպքում հաստատ կզղջաք, բայց արդեն ուշ կլինի

Այո, մայրիկի եփածը միշտ էլ ավելի համեղ է, բայց խոսելիս միշտ պետք է զգույշ լինել, որպեսզի դիմացինը չվիրավորվի։ Իսկ այդ դեպքում, եթե ձեր սկեսրոջն ասեք, որ ձեր մայրիկի պատրաստածն ավելի լավն է, քան նրանը, ապա հավատացեք, որ ձեր խոսքերը հաստատ կվիրավորեն նրան։ Ճաշակին ընկեր չկա, ուստի կամ կերեք և շնորհակալություն հայտնեք, կամ էլ ինքներդ պատրաստեք։

1․ «Ահա քո դաստիարակության արդյունքը/քո դաստիարակած որդին»։

5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել սկեսրոջը, հակառակ դեպքում հաստատ կզղջաք, բայց արդեն ուշ կլինի

Մարդուն վիրավորելը լավ բան չէ։ Եթե ձեր ամուսինը որևէ սխալ քայլ է կատարել, ապա դրա համար հենց ինքն է մեղավոր, ոչ թե իր մայրը։ Ձեր սկեսրոջը մեղադրելու փոխարեն խոսեք ձեր ամուսնու հետ և փորձեք հարցին խելամիտ լուծումներ տալ։

Եվ վերջում հիշեք, որ որևէ հարս-սկեսուր մակարդակում ծագած որևէ խնդրի լուծման լավագույն ձևը սառը գլխով դատելն է՝ առանց դիմացինին վիրավորելու կամ քննադատելու։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ