Համացանցում շատ են մազերի համար լայֆհաքերը՝ գանգրացնելու, առանց շամպուն մազերը լվանալու, մի քանի րոպեում ոճային սանրվածքներ անելու մասին, սակայն դրանք միշտ չէ, որ աշխատում են կամ էլ վարսավիրական լուրջ հմտություններ են պահանջում:
Այսօր մազերի համար մի քանի փորձված լայֆհաք ենք ներկայացնում, որոնք իրոք կհեշտացնեն ձեր կյանքը:
1. Մազերի գանգուրներ ստանալ հյութի ձողիկների օգնությամբ
Սկզբի համար մազերին մուս քսեք, իսկ հետո մազափնջերը փաթաթեք ձողիկների վրա և այդպես քնեք գիշեը: Արդյունքը ձեզ կապշեցնի:
2. Ծավալուն պոչ կապել
Մազերը վերևից հավաքեք, կապեք, հակառակ կողմից միջին չափսի մազակալ կպցրեք և մազերը վրայից հետ բերեք:
3. Ճակատի մազափունջ (չյոլկա)՝ առանց մազերը կտրելու
Գլխի գագաթից սովորական պոչ կապեք և դրա միջից մի փունջ իջեցրեք ներքևից: Դա սովորական հյուսեք և պոչի միջով առաջ անցկացրեք, ստացված «չյոլկան» արդուկով ուղղեք:
4. Ինչպես թարմացնել մազերը մանկական ցանափոշու միջոցով
Մի քիչ ցանափոշի լցրեք ձեռքի մեջ և մատներով քսեք մազերի արմատներին և գլխամաշկին, որպեսզի այն ներծծի ավելորդ ճարպը: Սանրով մաքրեք ավելորդ ցանափոշին:
5. Գանգուրներ ստանալ փայտե ձողիկների օգնությամբ
Սկզբի համար մազերը խոնավացրեք և վերևից կապեք՝ թողնելով միայն ներքևի շերտը: Փունջ առ փունջ փաթաթեք փայտիկների վրա, երբ բոլորը փաթաթեք, ֆենով չորացրեք և հանեք ձողիկները:
6. Ազատվեք էլեկտրականացող մազերից
Որպեսզի մազերը չէլեկտրականանան, սանրի պոչին փայլաթիթեղ փաթաթեք:
7. Հավաքել դուրս ցցված մազերը ատամի խոզանակով
Ատամի խոզանակի վրա մազերի լաք արեք և դրանով սանրեք դուրս ցցված մազերը:
8. Փաթաթել մազերը մազերի արդուկով
Փոքր փունջ վերցրեք, օղակաձև պտտեք և սեղմեք տաք արդուկով:
9. Գանգրացնել մազերը հյուսքերի և արդուկի օգնությամբ
Մազերը չորս մասի բաժանեք և 4 հյուսք արեք: Ամեն մեկի վրայով անցեք տաք արդուկով, ինչից հետո հյուսերը բացեք:
10. Արագ ստանալ համացանցում տարածում գտած «Միկի մաուսի ականջներ» սանրվածքը
Դեմքի մոտ մազափնջերը թողեք, իսկ վերևի հատվածը հյուսեք և կապեք: Ստացված պոչիկները գնդաձև հավաքեք և ամրացրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ