Ճանաչեք մարդուն նրա քթի ձևից. Ինչ կարող է պատմել այն մարդու մասին՝ ըստ դիմագետների

Ըստ արևելյան դիմագետների՝ քիթը մարդու հոգևոր կյանքի առանձնահատկությունների ցուցիչ է: Քթի ձևը, ինչպես որ աչքերինը կայունանում է 40 տարեկանից հետո: համարվում է, որ իդեալական քիթն ունի կլորավուն ծայր և ձևավորված թևեր:

Չափազանց մեծ ռունգերը նախազգուշացնում են անձի թերությունների մասին: Կատարյալ քթով մարդն ունի առյուծի խառնվածք, այսինքն աչքի է ընկնում արիությամբ, կրքոտությամբ, հաստատակամությամբ: Շրջապատողներին հաճելի են գեղեցիկ քթով մարդիկ: Եվ այստեղից էլ հետևանքները՝ գեղեցիկ քիթ ունեցողը դառնում է ուժեղ անձնավորություն:

Ճանաչեք մարդուն նրա քթի ձևից. Ինչ կարող է պատմել այն մարդու մասին՝ ըստ դիմագետների

Երկար քիթը, որպես կանոն, վառ արտահայտված անհատականության նշան է: Այստեղ կան ամենաբազմազան տարատեսակներ. աչքերի, բերանի և կզակի հետ լավ հաշվեկշռված քիթը ուժեղ խառնվածքի վկայություն է(Կարճ քիթը խոսում է բացսրտության և լավատեսության մասին). ոսկրոտ, երկար քիթը՝ հպարտության, մեծամտության, կռվազանության նշան է. ոսկրոտ, երկար, բացահայտ արտահայտված արծվաքիթը հաճախ բնորոշ է խոժոռադեմ մարդուն: եթեփ այս դեպքում քթարմատը չափազանց փոս է ըմկած, ձևախախտված կամ ակոսված հորիզոնական անհարթություններով, տկարության նշան է: Ճապոնացի դիմագետները իդեալական են համարում բարձր և ուղիղ քթարմատը, որպիսին ունենում են առողջ մարդիկ:

Ճանաչեք մարդուն նրա քթի ձևից. Ինչ կարող է պատմել այն մարդու մասին՝ ըստ դիմագետների

Մարդու մասին շատ բան է ասում նրա քթի ծայրը: Կախված կաթիլ հիշեցնող քթածայրով մարդը սովորաբար կենսուրախ է և բարեկեցիկ կյանք է վարում, իսկ եթե քթի ծայրը հիշեցնում է արծվի կտուց, ուրեմն այդ մարդը խորաթափանց է, խորամանկ և երբեմն՝ հիշաչար:

Քթի լիքը, մեծ, կոճղեզանման ծայրը սրտաբացության և ջերմության նշան է:

Վեր ցցված ռունգերով քիթը նշանակում է ինքնակամություն, անզսպություն, սանձարձակություն:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ