Մեղր+կոկոսի յուղ և դարչին. Հազի դեմ տնական սառնաշաքարներ

Այս սեզոնին մրսելն ու հիվանդանալը անխուսափելի է լինում, և դեղատներում վաճառվող դեղերը իհարկե օգնում են պայքարել սեզոնային հիվանդությունների դեմ, սակայն դրանց մեծ մասը հագեցած են քիմիական նյութերով ու բաղադրիչներով, որոնք վնասակար են։ Այսօր առաջարկում ենք տնական սառնաշաքարներ պատրաստել բնական բաղադրիչներով, որոնք կօգնեն պայքարել ձգվող հազի դեմ և կամրացնեն իմունիտետը։

Ձեզ անհրաժեշտ կլինեն միայն մեղր, կոկոսի յուղ և դարչին։

Պատրաստման եղանակը.

Թասի մեջ մոտ 100 մլ կոկոսի յուղ լցրեք և լավ խառնեք, մինչև թեթև փրփրելը։

Մեղր+կոկոսի յուղ և դարչին. Հազի դեմ տնական սառնաշաքարներ

Դրանից հետո աստիճանաբար ավելացրեք 100 գրամ մեղրը (մոտ 7 ճ.գ.), անընդհատ խառնելով, մինչև որ խառնուրդը թանձր մածուկի վերածվի։

Մեղր+կոկոսի յուղ և դարչին. Հազի դեմ տնական սառնաշաքարներ

Ըստ ճաշակի դարչին ավելացրեք։ Նորից ամենը լավ խառնեք։ Դուք պետք է թանձր խառնուրդ ստանաք։ Սրանով լցրեք սառույցի համար նախատեսված ձևամանները և սառեցրեք կես ժամ. Այն պետք է պինդ սառնաշաքարի վերածվի։ Հանեք ձևամանների միջից և պահեք սառնարանում։

Մեղր+կոկոսի յուղ և դարչին. Հազի դեմ տնական սառնաշաքարներ

Օգտագործման եղանակը

Հիվանդությունը կանխելու և գրիպի ու մրսածության ախտանշանները զսպելու համար ամեն օր կերեք սրանցից, նույնիսկ եթե ձեզ լավ եք զգում։ Եթե արդեն սկսել եք զգալ մրսածության ախտանշանները, ավելացրեք օրական չափաբաժինը՝ 2-3 հատի չափով. այն կմեղմի հազն ու կոկորդի ցավը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: