Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի

Կնոջ բնավորության վրա, ի թիվս այլ գործոնների, ազդում է նաև ամիսը, որի ընթացքում նա ծնվել է:

Ներկայացնում ենք ինչ կարելի է իմանալ կնոջ մասին՝ կախված այն ամսից, որի ընթացքում նա ծնվել է:

Հունվարին և փետրվարին ծնված կանայք:

Հունվարին ծնված կանայք մեծ ամբիցիաներ ունեն, որոնք համադրվում են լրջության, կոնսերվատիզմի հետ: Նրանք հաճախ են քննադատում մարդկանց,  չեն շտապում բացահայտել իրենց զգացմունքները: Սիրում են շփվել, բայց միայն մարդկանց հետ, ովքեր կիսում են իրենց հայացքները, ինտելեկտուալ կարողությունների մակարդակով համապատասխանում են իրենց:

Փետրվարի ընթացքում ծնված կանայք ռոմանտիկ են, բայց տրամադրության փոփոխությունները ստիպում են անհամբեր լինել: Նրանց հետ լեզու գտնելն այդքան էլ հեշտ չէ: Տղամարդիկ պետք է զգույշ լինեն նրանց հետ, քանի որ փետրվարին ծնված կանայք սիրում են ազատություն, իսկ ուժեղ սեռից նվիրվածություն են պահանջում: Այս կանանց բնավորության գաղտնիքները բացահայտելը չափազանց բարդ է:

Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի

Մարտին և ապրիլին ծնված կանայք:

Մարտին ծնված կանայք գրավիչ են,  խարիզմատիկ: Նվիրված են սիրային հարաբերություններում՝ չնայած ոչ բոլորին է հաջողվում գրավել նրանց սիրտը: Սակայն նրանց գրավչությունը կարող է հօդս ցնդել, եթե նեղացնեք նրանց:

Ապրիլին ծնված կանայք լավ դիվանագետներ են, կարողանում են շփվել: Նրանց թերություններից են խանդը, չափազանց զգայունությունը: Եթե մեկ անգամ արդեն կորցրել եք նրա վստահությունը, այլևս մի երևացեք նրա աչքին: Ապրիլին ծնված կնոջ հետ հարաբերությունները կերջանկացնեն ձեզ, քանի նրանք խորը զգացմունքներ ունեն:

Մայիսին և հունիսին ծնված կանայք:

Մայիսին ծնված կանայք համառ են, հազվադեպ  են հրաժարվում իրենց սկզբունքներից: Նրանց գեղեցկությունը գրավում է մարդկանց, բայց բնավորությամբ բավական բարդ են: Տղամարդիկ պետք է իմանան, որ մայիսին ծնված կնոջ հետ հեշտ չի լինելու:

Հետաքրքրասիրություն, ստեղծագործելու ցանկություն, շփվելու կարողություններ… հատկություններ, որոնք բնորոշ են այս կանանց: Նրանք առանձնանում են ուղիղությամբ, ինչը ոչ միշտ է դուր գալիս մարդկանց: Սակայն նրանք ոչ ոքի չեն քննարկում, ամեն ինչ ասում են մարդու ներկայությամբ: Իշխող են, կարողանում են ղեկավարել տղամարդուն:

Հուլիսին և օգոստոսին ծնված կանայք:

Խելացի են, ազնիվ, գեղեցիկ, առեղծվածային: Կոնֆլիկտային չեն, ազնիվ են մարդկանց հետ: Մտերիմներից և ընկերներից նույնպիսի նվիրվածություն են պահանջում: Սուտն ու դավաճանությունը չեն ներում, նրանց հետ բավական դժվար է, սակայն այս կանայք յուրահատուկ են, գրավիչ:

Օգոստոսին ծնված կանայք կարողանում են համադրել անհամադրելին՝ եսասիրություն, ինքնասիրություն, մեծ, սիրող սիրտ, որը միշտ բաց է մարդկանց համար: Նրանց հատուկ են դիմակայություններ, որոնց համար միշտ փաստարկներ կան: Այդ պատճառով էլ հեշտությամբ են հաջողության հասնում ցանկացած վեճի ընթացքում: Տղամարդիկ սիրում են այսպիսի կանանց, շատ բանի են պատրաստ հանուն նրանց:

Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի

Սեպտեմբերին և հոկտեմբերին ծնված կանայք:

Սեպտեմբերի ընթացքում ծնված կանայք չեն ներում, հարմար պահին պատրաստ են վրեժ լուծել: Նրանց բնորոշ են ընկերասիրություն, ներքին և արտաքին գեղեցկություն, կարգապահություն: Չեն սիրում ժամանակավոր կապեր, գերադասում են երկարաժամկետ հարաբերություններ: Լրջորեն են մոտենում զուգընկերոջ ընտրությանը՝ նրան առաջադրելով բազմաթիվ պահանջներ: Այդ պատճառով միայն արժանի մարդիկ կարող են գրավել սեպտեմբերին ծնված կնոջ սիրտը:

Հոկտեմբերի ընթացքում ծնված կանայք չեն սիրում արտահայտել իրենց զգացմունքները, հատկապես մարդկանց ներկայությամբ: Ուժեղ են, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեն: Հույս են դնում միայն սեփական ուժերի վրա, քչերին են վստահում՝ վախենալով դավաճանությունից, հասնում են իրենց նպատակներին:

Նոյեմբերին և դեկտեմբերին ծնված կանայք:

Նոյեմբերին ծնված կանանց սրամտությունն ու խորաթափանցությունը հնարավորություն է տալիս միանգամից հասկանալ սուտը: Նրանց հետ հարկավոր է զգույշ լինել, հատկապես, եթե հետաքրքրվում եք, թե ինչ է նա մտածում ձեր մասին. նա առանց ամաչելու ողջ ճշմարտությունը կասի ձեզ: Կամակոր են նպատակին հասնելու ճանապարհին, իսկ նրանց հետ կատակելը հավասար է կրակի հետ խաղալուն:

Դեկտեմբերին ծնված կանայք անհամբեր են, նրանց հատուկ է լավը վատից չտարբերելու հակումը: Իրենց շուրջ թողնում են միայն դրական էմոցիաներ: Բարի սիրտ ունեն, որը միշտ բաց է շրջապատի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: