Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Բոլորիս հետ էլ պատահել է, երբ հագուստի վրա յուղ ենք թափել կամ հյութ, իսկ հետո ստիպված ենք եղել հրաժեշտ տալ սիրելի իրին, քանի որ լաքան այդպես էլ չի մաքրվել։

Օգտակար խորհուրդներ

1. Աման լվանալու հեղուկ

Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Եթե պաղպաղակը պատահաբար կաթում է հագուստի վրա, հոգ չէ։

10 րոպեով թրջեք հագուստը սառը ջրի մեջ, ավելացրեք ամանի հեղուկ և սովորական լվացեք։

2. Անուշադրի սպիրտ

Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Խորովածի թարմ հետքը կարող եք մաքրել մանր աղ ցանելով այդ հատվածի վրա, եթե լաքան թարմ է։

Եթե լաքան թարմ չէ, օգնության կհասնի անուշադրի սպիրտը։

3. Ասպիրին

Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Ասպիրինը կօգնի մաքրել քրտինքի լաքաները։ Մեկ բաժակ տաք ջրի մեջ 4 կոճակ ասպիրին լուծեք։

Այս լուծույթով թրջեք լաքաները, թողեք 2 ժամ և լվացեք։

4. Կաթ

Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Եթե խառնեք 1 լիտր կաթը և 2 ճ․գ․ լիմոնի հյութը, հրաշալի միջոց կստանաք հատապտուղների լաքան հեռացնելու համար։

Իրերը 2 ժամ թողեք այս լուծույթի մեջ, իսկ հետո ողողեք և օճառաջրում լվացեք։

5. Սափրվելու կրեմ

Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Հագուստի վրայից տոնային կրեմի լաքաներն ամենից լավ հանում է սափրվելու կրեմը․ քսեք այն կեղտոտ հատվածի վրա, թողեք 20 րոպե, այնուհետև լվացեք։

6. Մանկական թաց անձեռոցիկ

Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Պատահում է, որ անհայտ կեղտ եք հայտնաբերում հագուստի վրա։

Այդ դեպքում խոզանակով մաքրեք, այնուհետև այդ հատվածը մաքրեք խոնավ անձեռոցիկով։ 30°C ջրով լվացեք անհայտ ծագման կեղտը։

7. Լիմոնի հյութ

Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Այս հյութը կօգնի մաքրել մորու, հաղարջի, խաղողի և այլ մրգերի հետքերը, ինչպես նաև շոկոլադը։ Լիմոնի հյութը 1։1 հարաբերությամբ խառնեք քացախի հետ և քսեք լաքաներին, այնուհետև լվացեք։

8. Քացախ

Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Կետչուպը մաքրել կարող եք սպիտակ քացախով։ Կեղտոտված հագուստը շրջեք թարս կողմի վրա և լվացեք սառը ջրով։

10 րոպե թողեք լաքահանիչ նյութով ջրի մեջ, հետո ողողեք։ Լաքան թրջեք քացախով, եթե այն դուրս չի եկել և նորից լվացեք։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: