5 հիվանդություն, որոնք քաշի կորուստ են առաջացնում

Քաշի կորուստը բավական դժվար գործ է և մեծ ջանքեր է պահանջում։ Սակայն երբեմն կիլոգրամները սկսում են «հալչել», նույնիսկ եթե դուք ոչիչ չեք անում։ Ինչու՞ է դա տեղի ունենում։

1. Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձի բորբոքումով տառապող մարդիկ հակված են քաշ կորցնելուն նույնիսկ բալանսավորված սննդակարգի դեպքում։ Սա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմը չի կարողանում ճիշտ մարսողության համար բավարար քանակությամբ ֆերմենտներ արտադրել։

2. Հիպերտիրեոզ

5 հիվանդություն, որոնք քաշի կորուստ են առաջացնում

Վահանձև գեղձի բարձր ակտիվության դեպքում դուք շատ արագ եք այրում կալորիաները։ Որպես արդյունք նիհարում եք։

3. Ընկճախտ (դեպրեսիա)

5 հիվանդություն, որոնք քաշի կորուստ են առաջացնում

Ախորժակի կորուստը կլինիկական ընկճախտի ամենատարածված կողմնակի ազդեցությունն է։ Այս խանգարման ախտանշանները սակայն տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել։ Որոշ դեպքերում, ընդհակառակը, ընկճախտը գրգռում է ախորժակը։

4. Քաղցկեղի որոշ տեսակներ նույնպես կարող են ստամոքսում կամ աղիներում բորբոքում առաջացնել կամ մարսողության խնդիրներ, որոնք բերում են քաշի կորստի։ Բացի այդ, քաղցկեղային ներքին թունավորումը բերում է ախորժակի կորստի և փսխման։

5. Աղիքային հիվանդություններ

Կրոնի հիվանդությունը, ցելիակիան և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ կարող են քաշի կորստի բերել։

Ո՞ր դեպքերում է պետք բժշկի դիմել

5 հիվանդություն, որոնք քաշի կորուստ են առաջացնում

Եթե դուք նիհարում եք, առանց որևէ ջանք գործադրելու, անպայման խորհրդակցեք մասնագետի հետ։ Նա կօգնի գտնել պատճառը և բացառել լուրջ հիվանդությունները։ Բացի այդ նա կարող է հատուկ սննդակարգ նշանակել, որը կկանխի քաշի հետագա կորուստը կամ կվերադարձնի կորցրած կիլոգրամները։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: