Հայտնի է, որ կանայք սիրում են ականջներով: Բայց, սա արդեն գաղտնիք չէ, որ տղամարդիկ նույնպես բացառություն չեն և սիրում են ականջներով: Որոշ արտահայտություններ, ունակ են տղամարդուն թևեր տալ և ոգևորել:
«Ես հասակնում եմ քեզ»
Դժվար աշխատանքային օրվանից հետո, ամենավերջին բանը, որ տղամարդը ցանկանում է լսել դա քննադատությունն է ու տհաճ խոսակցությունը: Իսկ հոգատարությունը ու հասկացողությունը, որը տղամարդը սպասում է կնոջից օրվա ավարտի ամենալցանկալին է:
«Ես գնահատում եմ այն, ինչ անում ես»
Տղամարդիկ սիրում են, երբ իրենց արարքները գնահատվում են և դրանց մասին ասում են իրենց: Այդ խոսքերը կարող են նրանց թևեր տալ ու ավելի ոգևորել:
«Հավատում եմ ուժերիդ»
Ի սրտե աջակցությունն ու սիրած մարդու կողմից ուժերին հավատալը կարող է հրաշքներ գործել. նույնիսկ ամենադժվար պահին տղամարդկանց համար շատ կարևոր է, որ իրենց կինը իրենց կողքին լինի:
«Ունեմ կարիքդ»
Տղամարդիկ սիրում են,երբ գնահատված ու անհրաժեշտ են լինում: Նրանք միշտ պատրաստ են այդպիսի կնոջ կողքին լինել:
«Դուր է գալիս, երբ դու…»
Չկան այնպիսի մարդիկ, ովքեր չեն ցանկանում իմանալ թե ինչն է դիմացի մարդը հավանում իր մեջ: Նրա արարքները, գործողությունները, որոնք նա է անում, անպայման պետք է գնահատված լինեն:
«Պատմիր, ես լսում եմ»
Տղամարդիկ միշտ չէ, որ ցանկանում են խոսել իրենց անհանգստացնող թեմաներից, նրանց պետք է համոզել, որպեսզի պատմեն թե ինչ է կատարվում իրենց ներսում: Բայց, նրանք սիրում են, երբ կինը հետաքրքրվում է իրենց առօրյայով:
«Կներես, դու ճիշտ էիր»
Վեճեր բոլոր զույգերի մոտ է պատահում, սակայն ոչ բոլորն են պատրաստ ընդունել իրենց սխալները վեճի ժամանակ: Երբեմն պետք է ընդունել սխալը, որպեսզի պահպանվի հարաբերությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: