Երջանիկ ապրելու 30 կանոն. Հետևեք ԱՅՍ կանոններին և ապրեք երջանիկ

Երջանիկ ապրելու 30 կանոն. Հետևեք ԱՅՍ կանոններին և ապրեք երջանիկ

1. Բաց թողեք մարդկանց և իրավիճակները

Մարդու հետ կյանքում պատահում է այն, ինչը պետք է պատահեր: Հասկացեք, որ այն, ինչ տանջում է ձեզ այսօր, 5 տարի հետո չեք էլ հիշելու: Սովորեք թեթև ապրել, կարողացեք հեշտ բաժանվել, հաղթահարել, մոռանալ ու առաջ շարժվել:

2. Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պատասխանեք մի քանի հարցերի`

— Ի՞նչ սովորեցի ես այս շաբաթ

-Ո՞րն էր այս շաբաթվա ամենամեծ ձեռքբերումը

— Շաբաթվա ո՞ր օրն էր ամենաանմոռանալին և ինչո՞ւ

— Որո՞նք են իմ հաջորդ շաբաթվա անելիքները

3. Հետևեք ձեր արտաքինին

Միշտ եղեք խնամված, գեղեցիկ ու հետաքրիր հանդիպումների ու ծանոթությունների պատրաստ:

4. Մի բողոքեք ու դժգոհեք ձեր ճակատագրից:

5.Շատ ճանապարհորդեք, գոնե տարվա մեջ 2 անգամ: Ամեն անգամ նոր ուղղությամբ գնացեք, բացահայտեք նորը:

6. Ձեզ սխալվելու իրավունք տվեք:

Հիշեք` բոլոր մարդիկ էլ սխալվում են, չկան անսխալ ու իդեալական մարդիկ:

7. Զարգացրեք ձեր անհատականությունը

Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք, ընդունեք դա և մի նմանակեք ոչ ոքի:

8. Որոշումներն ինքնուրույն ընդունեք

Ձեզանից բացի ոչ ոք չգիտի`ինչն է  իրականում ձեզ համար լավ, ինչը`վատ:

9. Մի կառչեք ոչնչից

Եթե մարդը ձեզ չի սիրում, մի կառչեք նրանից, այս աշխարհում հաստատ կա մեկը, ում համար ձեզ տեսնելն անգամ երջանկություն է:

10. Մեդիտացիայով զբաղվեք
Սովորեք թուլանալ և կենտրոնանալ:

11. Շատ ժպտացեք:

12. Սովորեք «ՈՉ» ասել

Երբեք մարդկանց «այո» մի ասեք, երբ դա հակասում է ձեզ:

13. Կշռադատեք ձեր խոսքերը, երբեք ավելորդ արտահայտություններ ձեզ թույլ մի տվեք:

14. Նախքան որոշում ընդունելը լավ մտածեք:

15. Վիրավորանքին 24 ժամ հետո պատասխանեք, որովհետև անմիջապես, զայրույթի ազդեցության տակ պատասխանելով, դու կասեք բաներ, որոնք չէիք ցանկանա ասել:

16. Անկախ և ինքնուրույն եղեք

Ձեր երջանկությունը կախված է միայն ձեզանից:

17. Հարգեք ձեզ և ուրիշներին:

18. Գործունեություն ծավալեք ձեզ հոգեհարազատ ոլորտում:

19. Ամեն օր մաքուր օդի դուրս եկեք

Անկախ եղանակից` ամեն օր 1 ժամ հատկացրեք մաքուր օդում զբոսանքին:

20. Հավատացեք ձեր երազանքներին:

21. Զարգացրեք ձեր տաղանդները:

Չկա մի մարդ, ով գոնե մեկ տաղանդ չունենա, պարզապես պետք է ավելի ուշադիր լինել և այն բացահայտել:

22. Պատասխանատու եղեք ձեր բառերի և արարքների համար:

23. Հավատարիմ եղեք

Հավատարիմ եղեք մարդկանց, ձեր կատարած ընտրությանը և որդեգրած սկզբունքներին:

24. Մի թողեք վաղվան այն, ինչ հնարավոր է անել այսօր:

25. Հետևեք ձեր առողջությանը:

26. Ուշադրություն դարձրեք ձեր հոգեկան վիճակին

Ամեն մանրուքից մի վրդովվեք, աշխատեք հանգստություն պահպանել և խնայել նյարդերը:

27. Ընդունեք այն փաստը, որ անցյալը անցյալում է:

28. Ձեր համար առաջնահերթություններ սահմանեք

Ամեն բան իր տեղում դասակարգեք` ըստ ձեզ համար ունեցած կարևորության` անձնական կյանք, աշխատանք, ընկերներ…

29. Հաղթահարեք վախերը

Վախը ընդամենը պատրանք է:

30.  Ապրեք այսօրով ու երբեք մի հանձնվեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...