7 անհավանական արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Ամուսին ընտրելուց մինչև հասարակական տրանսպորտով երթևեկելը. այս երկրում կանանց համար արգելքի տակ է ամեն ինչ։ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների համաձայն՝ Սաուդյան Արաբիան սեռերի հավասարությամբ աշխարհում 129–րդ տեղում է՝ 134 երկրների թվում։

1. Ոչ մի քայլ առանց մահրամի

7 անհավանական արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Սաուդյան Արաբիայում կանայք ինքնուրույն տեղաշարժվելու իրավունք չունեն։ Նրանց հետ պետք է լինի կամ օրինական ամուսինը, կամ արական սեռի բարեկամներից որևէ մեկը։ Նման ուղեկցողը մահրամ է կոչվում։ Առանց մահրամի թույլտվության կինը չի կարող արտասահման մեկնել, աշխատանքի տեղավորվել, ամուսնանալ, համալսարան ընդունվել և նույնիսկ վիրահատվել։

2. Հասարակական տրանսպորտն արգելքի տակ է

7 անհավանական արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Գնացքներով տեղաշարժվել կարելի է, բայց միայն վերջին՝ առանձին վագոնում։ Իսկ ավտոբուսային ընկերությունների մեծ մասն ընդհանրապես հրաժարվում են սպասարկել կանանց։

3. Բարձրագույն կրթություն կարելի է, բայց արդյո՞ք պետք է

7 անհավանական արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Աղջիկներին սովորել կարելի է, բայց սահմանափակումներն էլ շատ են։ Զարմանալի է, բայց բարձրագույն կրթությամբ կանայք այստեղ ավելի շատ են, քան տղամարդիկ։ Եթե աղջկա խնամակալը թույլտա, նա կարող է կրթություն ստանալ նաև արտերկրում։ Կանանց մեծ մասը մանկավարժական կամ բնագիտական կրթություն ունեն, սակայն ավարտելուց հետո չեն աշխատում։

4. Ամուսնություն սիրելո՞վ

7 անհավանական արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Այստեղ աղջիկները շատ վաղ են ամուսնանում, դեռ նախքան սեռահասուն դառնալը։ Նրանք ստիպված են լինում թողնել ուսումը։ 7 տարեկանը լրացած երեխայի իրավունքները միայն հորն են պատկանում։ Նվազագույն ամուսնական տարիք գոյություն չունի։ Ստիպողաբար ամուսնությունները ձևականորեն արգելված են, սակայն հարսնացուի հոր և փեսացուի միջև պայմանագիրը պարտադիր է։

5. «Նստիր, ես կբացեմ»

7 անհավանական արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Հյուրեր ընդունել նույնպես չի կարելի։ Ավելի ճիշտ, կարելի է շփվել ընկերուհիների հետ, բայց միայն տան՝ կնոջ համար հատկացված մասում։ Այստեղ կարելի է դրես–կոդ չպահպանել։ Հյուրերին ընդունում են տղամարդկանց հատվածում, որտեղ կանանց մուտքն արգելված է։

6. Բոլոր մարդիկ հավասար են, բայց ոմանք՝ ավելի հավասար

7 անհավանական արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Դատարանում կանանց ցուցմունքները երկու անգամ ավելի փոքր արժեք ունեն. հայց ներկայացնելու համար արական սեռի 6 վկա է անհրաժեշտ։ Դատավճիռը կարող է հիմնվել ոչ թե օրենքի, այլ տոհմային սովորույթների վրա։
Երեխան իրավունք չունի քաղաքացիություն ստանալ, եթե հայրը արտասահմանցի է։ Ժառանգություն ստանալիս տղամարդը երկու անգամ ավելի շատ է ստանում, իսկ գյուղական տեղանքներում կանայք ընդհանրապես զրկված են ժառանգության իրավունքից։

7. Օ, սպորտ, դու մի աշխարհ ես

7 անհավանական արգելք Սաուդյան Արաբիայի կանանց համար

Սաուդյան Արաբիայի բնակչուհիները առաջին անգամ իրավունք ստացան երկիրը ներկայացնել Օլիմպիական խաղերին միայն 2012 թվականին։ Որոշումն ընդունվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի ճնշման տակ։ Սակայն սպորտային կարիերա անելն այնքան էլ հեշտ չէ. այս զբաղմունքը չի խրախուսվում հանրության և պետության կողմից։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ