Ներկայացնում ենք լավագույն շամպունի բաղադրատոմս մազերի աճի համար:
Շամպունի պատրաստման համար պետք է սոդա և ջուր: Խառնիր 1:3 հարաբերակցությամբ: Շամպունի քանակը կարգավորիր մազերիդ երկարությունից կախված: Եթե մազերդ երկար են, վերցրու 2-3 ճ. գ. սոդա:
Սոդան կարելի է լուծել ցանկացած ջերմաստիճանի ջրում: Շամպունին կարելի է տարբեր եթերայուղեր ավելացնել: Օրինակ՝ մազերի աճն արագացնելու համար կարելի է շամպունին լավանդայի, խնկունու կամ երիցուկի յուղ ավելացնել: Դրանք բոլորը շատ օգտակար հատկություններ ունեն: Միայն թե նախքան յուղը շամպունի մեջ ավելացնելը այն խառնիր սոդային:
Շամպունը պատրաստ է:
Այն քսիր խոնավ մազերիդ արմատներից մինչև ծայրեր: Թող մի քանի րոպե, հետո լվա տաք ջրով: Դրանից հետո ավելի լավ է՝ մազերդ լվա քացախով և ջրով պատրաստված լուծույթով:
Ավելի լավ է՝ խնձորի կամ գինու քացախ օգտագործել: Լուծույթը պատրաստվում է 1:4 հարաբերակցությամբ: Այդ լուծույթով ողողիր մազերդ, հետո լվա տաք ջրով:
Շամպունի օգտագործման հակացուցումներ՝
1. Եթե գլխամաշկի վրա վնասումներ կան:
2. Եթե մազերը շատ փխրուն և չոր են:
3. Եթե վերջերս քիմիական գանգրացում կամ ներկում էր արվել:
4. Բաղադրիչների անհատական անտանելիության դեպքում:
5. Սրտի և անոթների հիվանդությունների դեպքում:
6. Մաշկային վարակի հիվանդությունների դեպքում:
Այս միջոցով փոխարինիր շամպունդ, շուտով արդյունքը կնկատես: Մազերն առողջ տեսք կստանան, կխտանան, ավելի արագ կաճեն:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: