Տառեր՝ ափերին. ինչ են դրանք նշանակում

Կայքը գրում է, որ ուսումնասիրելով ափերի գծերը՝ կարելի է մարդու մասին շատ բան իմանալ։ Երբեմն ափերի գծերը խառնվում են և վերածվում տառերի։ Ի՞նչ են դրանք նշանակում խիրոմանտիայի տեսանկյունից։

А՝ Այս մարդուն կուղեկցի հաջողությունը, ճշմարտությունը, եթե նա դադարի թերագնահատել իր ուժերն ու հնարավորությունները և նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի։ Այս տառը նաև զգուշացնում է, որ հարկավոր է զգուշանալ այն անձանցից, ում անունը կամ ազգանունը սկսվում է այս տառով։ Մեծ է հավանականությունը, որ նրանք կդավաճանեն։

В՝ տառ, որը հազվադեպ է հանդիպում և վկայում է կյանքում մեծ և կտրուկ փոփոխությունների մասին։ Ամենայն հավանականությամբ, այդ փոփոխությունների պատճառ կդառնա կամ դրանք կմոտեցնի այն անձը, ում անունը սկսվում է այս տառով։

 այս մարդիկ ստիպված չեն լինում սպասել հանգիստ կյանքի։ Խորհուրդ է տրվում զգույշ լինել այն անձանց հետ, ում անունը սկսվում է այս տառով։

Г՝կամակոր և կատեգորիկ անձի նշան։ Կյանքում որևէ բանի հասնելու համար այս մարդկանց խորհուրդ է տրվում մարդկանց ավելի քիչ տեղեկացնել պլանների մասին։ Զգուշավորություն հարկավոր է դրսևորել նաև սիրային հարաբերություններում. այս տառով սկսվող անուն ունեցող անձի հետ հարաբերություններ սկսելու դեպքում մեծ է կոտրված սիրտ ունենալու հավանականությունը։

 այս անձը պետք է վերանայի իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ. նա չափազանց շատ է կախված հանգամանքներից, ինչը վաղ թե ուշ կարող է նյարդային պոռթկման կամ երկարատև դեպրեսիայի պատճառ դառնալ։ Հարկավոր է սովորել ավելի հեշտ վերաբերվել տարբեր երևույթների  և չամաչել օգնություն խնդրել։

И՝ տարված է ճշմարտության որոնմամբ։ Կյանքը հնարավորություն կտա տարբեր ճամփորդությունների մեկնել։ Միայն նրանից է կախված՝ արդյոք կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ կփակվի գրադարանում։

К՝ այս մարդիկ շատ հարցերի պատասխաններ կգտնեն իրենց երազներում։ Զուգընկերոջ ընտրության հարցում հարկավոր չէ ղեկավարվել նյութական օգուտի գաղափարով։

М՝ նպատակին հասնելու բազմաթիվ հնարավորություններ կունենան։ Կարևորը դրանք բաց չթողնելն է։ Եթե ափին երկու «М» տառ կա, նշանակում է՝ այս անձի համար նախատեսված է անսովոր ճակատագիր։

 այս տառը վկայում է քիչ շփվող բնավորության մասին։ Ունեն բոլոր հնարավորությունները՝ հաջողության հասնել սեփական բիզնեսում:
О՝ հաջողության հասնելու համար հարկավոր է ամբողջ կյանքը նվիրել մարդկանց հետ աշխատանքին։ Նրանք հոգեբաններ են, ովքեր կարողանում են ամբոխ հավաքել, և գիտեն՝ ինչպես է պետք մոտենալ ցանկացած անձի։

 հարկավոր չէ ռիսկի դիմել և արկածների մեջ հայտնվել։
Q՝ վկայում է անձի նպատակասլացության մասին։ Մարդիկ և հանգամանքները քիչ ազդեցություն են ունենում նրանց վրա։ Կարող են բացահայտումներ անել կամ քայլեր, որոնք կփոխեն ոչ միայն իրենց, այլև շրջապատի կյանքը։

G՝ վկայում է այն մասին, որ անձը սխալ  նախընտրություններ ունի։ Նյութական արժեքները նրանց համար առավել կարևոր են հոգեկան արժեքներից։

У՝ հաջողակ խաղացողի նշան։

U՝ սա հաջողակ նշան է, եթե տեղավորված է բթամատի մոտակայքում։ Հարկավոր է զգուշանալ այն անձանցից, ում ձեռքին առկա է նույն նշանը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ