Ինչ երբեք չեն անի Կենդանակերպի տարբեր նշանները

Այս հորոսկոպը կօգնի Ձեզ իմանալ, թե ինչ չեն անի Կենդանակերպի նշանները:

Խոյ

Հրե նշանի այս ներկայացուցիչներն ի ծնե առաջնորդներ են: Նրանք անում են այն, ինչ ուզում են, և իրենք են վերահսկում իրավիճակը: Խոյերը երբեք Ձեզանից թույլտվություն չեն հարցնի ինչ-որ բան անելու համար:

Ցուլ

Սկզբունքային և պատասխանատու Ցուլերն իրենց հերթին՝ չեն համակերպվի նրանց հետ, ով սկզբում անում է, իսկ հետո նոր թույլտվություն հարցնում: Բացի այդ, նրանք երբեք չեն անի այն, ինչը վնաս կբերի իրենց շահերին, նույնիսկ, եթե դրանից կախված լինի շրջապատի հարմարավետությունը:

Երկվորյակներ

Երկվորյակները վստահ են, որ աշխատանքում իրենց շրջապատում են «միայն հիմարները», որոնք առաջադրում են իրենց անիրագործելի և հիմար պահանջները: Դրա համար այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն աշխատի, եթե կարողանան խուսափել դրանից:

Խեցգետին

Խեցգետինները շատ նվիրված են իրենց հարազատներին և մտերիմներին: Դրա համար վերջին բանը, որը կարելի է նրանցից սպասել, դա մեջքից հարվածելն է:

Առյուծ

Չնայած այն բանին, որ Առյուծները շատ բորբոքվող են և կարող են սկանդալ սարքել յուրաքանչյուր առիթով, նրանք արագ հանգստանում են և երբեք Ձեզանից գաղտնի վիրավորանք չեն պահի:

Կույս

Կույսերն այնքան վստահ են իրենց ճշմարտացիության մեջ, որ երբեք չեն ընդունում իրենց սխալը, նույնիսկ, եթե այն ակնհայտ է: Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները սիրում են, երբ նրանց շրջապատում են ուշադրությամբ և հոգատարությամբ, բայց իրենք ընդունակ չեն պատասխան ժեստի:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն հանդուրժի իրենց կողքին թունավոր մարդկանց: Նրանք չեն սիրում սկանդալներ և ուղիղ կոնֆլիկտներ, և նրանց լավ հաջողվում է ուղղակի խուսափել տհաճ ընկերակցությունից:

Կարիճ

Կարիճները չեն կարող ներել: Նրանք շատ հիշաչար են, և, եթե Դուք դարձել եք Կարիճի թշնամին, ապա իրոք պետք է վախենաք նրա վրեժից:

Աղեղնավոր

Իմպուլսիվ Աղեղնավորները հաճախ ինչ-որ բան են անում և միայն հետո են մտածում հետևանքների մասին: Շատ հաճախ նրանք չեն կարողանում լեզուն պահել ատամների արանքում, և նրանց «կատակներից» շրջապատը հաճախ լաց է լինում:

Այծեղջյուր

Պահպանողական Այծեղջյուրները երբեք չեն համաձայնի նորարարության, քանի դեռ այն չի հանդիսանում ղեկավարության հրամանը:

Ջրհոս

Մաքսիմալիստ Ջրհոսները երբեմն այնքան կտրուկ են լինում, որ նույնիսկ շանս չեն տալիս արդարանալ նրանց, ովքեր ընկել են իրենց աչքից: Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն բացի իրենց բոլոր գաղտնիքները:

Ձկներ

Ձկները չեն սիրում լողալ հոսանքին հակառակ: Նրանց բացասական գիծը  կոնֆորմիզմն է, դրա համար էլ նրանք գերադասում են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, և չեն փորձում բարելավել իրենց կյանքը, քանի դեռ նրանց համար ակնհայտ չի դարձել, որ այդպես շարունակվել չի կարող:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ