Այս բանաստեղծությունը առանց արցունքների ընթերցելը՝ ուղղակի անհնար է․

Ահա և ես: Շա՞տ ուշացա,

9 ամսից տուն կմտնեմ,

Խոստանում եմ, երբ մեծացա,

Ձեր սրտում տեղ կգտնեմ:

Զուր եք վիճում նրա համար,

Որ տղա էիք սպասում,

Դեռ չգիտեք, թե ձեր համար,

Ես ինչեր եմ երազում:

Մա’մ ջան, այնքան համեստ եմ ես,

Ծիծաղում եմ քեզ նման,

Համարձակ եմ պապայիս պես,

Ձեզ սիրում եմ անսահման:

Երբ մեծանամ, դպրոց գնամ,

Գերազանց եմ ստանալու,

Տանը քեզ ու պապային էլ

Համով սուրճ եմ եփելու:

Մա’մ ջան, երբ որ գործի գնաս,

Իրերդ չեմ թափելու,

Հայրիկս թե հիվանդանա,

Ջերմությունն եմ չափելու:

Հարցեր ունեմ ես անհամար,

Պապայից ամաչում եմ,

Որ աղջիկ եմ, դրա համար

Մի’ տխրիր, աղաչում եմ:

Ների’ր, դեռ չեմ կարող օգնել,

Քնի’ր, գուցե շատ ես հոգնել,

«Տղա-աղջիկ» պայքարում:

Շատ հոգնեցի երազելուց,

Արդեն քունս է տանում,

Այսօր քնեմ, վաղը խոսենք,

Բայց սպասեք`ի՞նչ եք անում:

Այս ի՞նչ զենք է, ի՞նչ եք անում,

Ցավացնում եք, մի’ կապեք,

Մայրի’կ, օգնիր, շատ եմ խնդրում,

Մի՞թե քեզ էլ են խաբել:

Հենց մեծանամ, ես քեզ կօգնեմ,

Դու ինձ շատ ես փայփայել,

Քնի’ր, մա’մ ջան, շատ ես հոգնել,

Ես ինքս կպայքարեմ:

Մա’յր իմ, ների’ր, քեզ թողեցի

Մենակ այս չար աշխարհում,

Ձեռ ու ոտս մասնատեցին,

Չդիմացա պայքարում:

Մա’մ ջան, հիշի’ր, երբ կզարթնես,

Գնալիս քեզ գրկեցի,

Թաթիկներս պոկել են տես,

Քեզ փարվելուց զրկեցին:

Իմ հուշերում քեզնից բացի

Էլ արև չի ճառագում,

Բայց ուրախ եմ, որ չես լացի,

Թեկուզ և ես երկնքում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ