Իլոնա Նուրբեկյանի ամառային կերպարները՝ հանգստից

70

Մոդել, դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը ներկայումս հեռուստատեսային որևէ նախագծում մասնակցություն չունի։

Իլոնան այս ընթացքում վայելում է ամառային հանգիստն ու Ինստագրամի հետևորների հետ ակտիվորեն կիսվում ոչային կերպարներով։

Նշենք՝ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում մոդելը, խոսելով իր ոճի, հագուստների համադրության և նորաձևության մասին, ասել էր, որ ինքն ունի հագուստի ընտրության իր ձևը՝ առավոտյան դեռ անկողնում մտքում համադրություններ է անում։

Հագուստ ընտրելիս նա կարևորում է նախ տրամադրությունը, հետո եղանակը․ «Հենց եղանակը մի քիչ վատ է լինում, տանից դուրս գալու տրամադրություն անգամ չեմ ունենում, ուր մնաց հագուստ ընտրեմ»։

Նորաձև լինելու բանաձևը, ըստ Իլոնայի, հագուստի ու մարդու տեսակի համապատասխանում լինելու մեջ է։

Կարող է look-ը լինել գերնորաձև, բայց մարդուն չսազի.

«Աղջիկները պետք է շարունակեն հետևել նորաձևությանը, սակայն ընտրություն կատարելիս զգույշ լինեն, որովհետև շատ կարևոր է, որ տվյալ հագուստը համապատասխանի իրենց։

Ճիշտ ընտրված հագուստով կարող ես նորաձև, ճաշակով, գեղեցիկ լինել»։

Մեկնաբանություններ