Նրանք տեղյակ չէին, որ իրենց նկարահանում են տեսախցիկով։

111

Հավանաբար, Ձեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ օգտվել է վերելակից։

Ինչ խոսք, այն հարմար է. հատկապես նրանց համար, ովքեր տանել չեն կարողանում ոտքով բարձրանալ ասենք 16-րդ հարկ…

Ընդհանրապես ո՞ւմ է հաճելի դա։ Բայց շատ հաճախ, միայնակ գտնվելով վերելակի փակ տարածության մեջ, մարդը սկսում է անմտություններ անել։

Վերջ ի վերջո, ինչո՞ւ ոչ, չէ՞ որ Ձեզ ոչ ոք չի տեսնում, իսկ դա նշանակում է, որ կարելի է մի քիչ թուլանալ…

Միայն թե մեծամասնությունը մոռանում է այն մասին, որ վերելակներում այժմ տեսախցիկներ են տեղադրված, որոնք նկարահանում են ամբողջ ընթացքը։ Իսկ այնտեղ նկարահանված ամեն բան կարող է օգտագործվել Ձեր դեմ…

Դե այսինքն՝ կարող է հայտնվել յութուբում։ Այս տեսահոլովակում հավաքված են մի քանի կադրեր, որոնց հերոսները անգամ չեն կասկածում, որ իրենց կարող են նկարահանել։