Մեղքի զգացումը կարող է հոգեկան խանգարման պատճառ դառնալ

Մեղքի զգացումը հոգեկան հիվանդության պատճառ կարող է դառնալ։ Այսպիսի եզրահանգման են եկել Վաթերլոյի համալսարանի գիտնականները՝ իրականացնելով մի շարք հետազոտություններ։

Նրանց հետազոտությանը մասնակցել են 63 ուսանող։ Նրանց ընդհանուր սինդրոմը եղել է անգիտակցաբար անհանգստացնող զգացողությունները։ Կասկածը, վախը և հիշողությունները կարող են ազդել մարդու անտրամաբանական վարքի վրա։

Այս ամենը կարող է առաջացնել ներքին հակասականության զգացում, որը հոգեկանի վրա կործանարար ազդեցություն է ունենում։ Այս խանգարումը կարող է ունենալ խրոնիկական, զարգացող և դրվագային բնույթ։

Հետազոտությանը մասնակցած կամավորների մոտ նկատվել է մեղքի զգացումի հանդեպ վախի նախանշանների լայն սպեկտոր։ Մասնագետների խոսքերով այսպիսի մարդկանց մոտ նկատվում է վճռականության պակաս, որը բարդեցնում է որևէ գործողության դադարեցումը։

Այսպիսի մարդիկ փորձում են շտկել ամեն ինչ և իրենց արարքները նորից են կրկնում։ Գիտնականները համոզված են, որ այս հայտնագործությունը կօգնի մարդկանց մոտ ավելի շուտ բացահայտել օբսեսիվ-կոմպուլսիվային խանգարումները։

Օրերս ևս մեկ հետաքրքիր հայտնագործություն է կատարվել։ Հարվարդից գիտնականների մի խումբ կազմել են հինգ պայման, որոնց պահպանումը թույլ կտա կյանքի տևողությունը երկարացնել մի քանի տասնամյակով։

Պայմանները բավականին պարզ են․ առողջ սնունդ, կանոնավոր ֆիզիկական վարժություններ, նորմալ քաշի պահպանում, ալկոհոլի չափավոր օգտագործում և ծխախոտից հրաժարում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ