Բուսական դիետա. մեկ շաբաթում մինուս 3 կգ

Այս դիետան թույլ է տալիս, ստանալով անհրաժեշտ քանակի վիտամիններ և միկրոէլեմենտներ, կարճ ժամկետներում քաշ քցել, կարգավորել ստամոքսաղիքային տրակտի աշխատանքն:

Բուսական դիետան հատկապես հարմար է այն մարդկանց համար, որոնք սիրում են մրգեր և բանջարեղեններ:

Մրգերն ու բանջարեղենը շատ հարուստ են տարատեսակ օգտակար նյութերով և բջջանքով, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում, նվազեցնում են տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը:

Այս մթերքներն ցածր կալորիականություն ունեն և հիանալի համապատասխանում են նիհարելու համար կազմված դիետային:

Բայց մրգերի և բանջարեղենների գլխավոր առավելությունն այն է, որ մեծ քանակության բջջանքի և բնական ջրի պարունակության շնորհիվ կարող են բավականին երկար ժամանակով հագեցածության զգացում տալ, և միաժամանակ ցածր կալորիականություն ունենալ:

Բուսական դիետայի տևողությունը 7 օր է, որի ընթացքում օրգանիզմն մինչև 3 կգ քաշ է կորցնում:

Այս դիետայի մեջ կիրառվող մթերքներն են՝ բանջարեղեն, միրգ լոլիկի հյութ, մրգային հյութեր, ձուկ, կեֆիր, յոգուրտ, բրինձ, մակարոնեղեն:

Բուսական դիետայի ճաշացանկը՝

Բուսական դիետա. մեկ շաբաթում մինուս 3 կգ

Նախաճաշ՝ 2 ճ գ յոգուտով համեմված թարմ մրգերով աղցան, մեկ բաժակ կանաչ թեյ առանց շաքարի

Ճաշ՝ 100 գ բրնձի կամ մակարոնի փլավ, բանջարեղեն (տոմատի մածուկով), մեկ բաժակ լոլիկի հյութ,

Ետաճաշիկ՝ 1 միրգ, մեկ բաժակ հյութառանց շաքարի

Ընթրիք՝ բանջարեղենային աղցան (համեմել ձիթապտղի կամ արևածաղկի ձեթով), 100 գ ձուկ

Քնից առաջ՝ մեկ բաժակ անյուղ կեֆիր կամ կաթ

Արդյունքները՝ մեկ շաբաթում մինուս 3 կգ

Ծանոթություն՝ ընպելիքնրից կարելի է օգտագործել միայն առանց շաքարի սուրճ, առանց շաքարի լիմոնով թեյ, ցանկացած թարմքամած հյութեր և մաքուր չգազավորվաժ ջուր:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
https://news.armblog.am/