7 անհավանական արագ միջոց նիհարելու համար

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ գեղեցիկ և ձիգ կառուցվածք: Կյանքի ընթացքում փորձում ենք զանազան դիետաներ, որոնց արդյունքն անհետանում է, երբ վերադառնում ենք մեր աշխատանքին, դասերին. մոռանում ենք կամ էլ ժամանակ չենք ունենում որևէ սպորտով զբաղվելու:

Առաջարկում ենք մի քանի հեշտ և արդյունավետ միջոց, որը կօգնի միշտ գեղեցիկ կազմվածք ունենալ:

1. Մի մոռացեք ջրի գոյության մասին

7 անհավանական արագ միջոց նիհարելու համար

Ջուրը կյանք է: Հավանաբար չեք էլ մտածել, թե որքան օգտակար կարող է այն լինել: Եթե այն օգտագործեք ճիշտ ժամանակին, ապա այն կունենա իր դրական ազդեցությունը: Խորհուրդ է տրվում ուտելուց 30 րոպե առաջ 1-2 բաժակ ջուր խմել: Այս եղանակով դուք կբարելավեք ձեր մարսողական համակարգը, և ստամոքսը կիսով չափ լիքը կլինի՝ օգնելով ավելի քիչ ուտել:

2․ Ուշադրություն դարձրեք կերակուրին

7 անհավանական արագ միջոց նիհարելու համար

Պետք չէ շտապել: Նստեք սեղանի շուրջ, շունչ քաշեք, մի մտածեք խնդիրների մասին և հեռուստացույց մի դիտեք: Դուք եք և ուտելիքը, ուրիշ ոչինչ: Մտածիր, թե ինչ ես ուտում և ինչպես ես ուտում: Սա կօգնի, որ զգաք ձեր ուտելիքի համը: Կերեք այնքան դանդաղ, որքան կարող եք:

3. Վերցրեք փոքր ափսե

7 անհավանական արագ միջոց նիհարելու համար

Որպեսզի խուսափեք մտածել ափսեի պարունակության մասին, վերցրեք փոքր ափսե և լցրեք այնքան, որքան որ այն կտեղավորի իր մեջ:

4. Փորձեք ավելի երկար քնել

7 անհավանական արագ միջոց նիհարելու համար

Չեմ կատակում: Հիմա ավելի լուրջ պատճառ ունեք ավելի երկար անկողնում մնալու համար: Եթե քնած եք, չեք ուտում: Քնած ժամանակ ոչ ոք ոչինչ չի անում, բայց այդ ժամանակ 50-100 կալորիա է ծախսվում կես ժամը մեկ:

5. Սենյակի ջերմաստիճանը սառը պահեք

7 անհավանական արագ միջոց նիհարելու համար

Այն, ինչ պետք է անել, պատուհանները կիսաբաց անելն և ջերմաստիճանն իջեցնելն է: Սառը օդն օգնում է ավելի լավ քնել, և նյութափոխանակությունն ավելի լավ է կատարվում:

6. Մաքուր պահեք ատամները

7 անհավանական արագ միջոց նիհարելու համար

Համոզված եմ, որ ատամները լվանում եք օրը 2-3 անգամ ուտելուց հետո: Աշխատեք սովորություն դարձնել: Սա կօգնի, որպեսզի խուսափեք ուտելիքից: Առաջին պատճառն այն է, որ չեք զգա ուտելիքի համը, քանի որ ատամի մածուկի համը կխանգարի: Եվ երկրորդ՝ մենք չափազանց ծույլ ենք ևս մեկ անգամ ատամները լվանալու համար:

7. Ծիծաղեք լիաթոք

7 անհավանական արագ միջոց նիհարելու համար

Ծիծաղելու ընթացքում աշխատում են փորի մկանները: Ո՞րն է ձեր ամենասիրելի ծիծաղելի հաղորդումը: Միացրեք հեռուստացույցը և սկսեք մարզվել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: