8 տարի համատեղ ապրելուց հետո միայն ամուսիններն իմացան ԴՐԱ գոյության մասին

8 տարի համատեղ ապրելուց հետո միայն ամուսիններն իմացան ԴՐԱ գոյության մասին

Գերմանիայում միասին 8 տարի ապրող ամուսինները որոշեցին դիմել բժիշկներին, քանի որ երեխաներ չէին ունենում։ Հետազոտությունից հետո բժիշկները զարմացած բացահայտեցին, որ ամուսիններ երեխաներ չէին ունենում ամենապարզ պատճառով՝ այդքան տարիների ընթացքում նրանք ոչ մի անգամ սեռական հարաբերություն չէին ունեցել։

Բժիշկները շոկի մեջ էին, քանի որ առաջին անգամ էին ականատես լինում նման իրավիճակի։ Ընդ որում, մի շարք հետազոտությունները ցույց տվեցին, որ զույգերը կատարելապես առողջ են։

Երբ նրանք ամուսիններին հարցրեցին, թե որքա՞ն հաճախ են նրանք հարաբերություն ունենում, վերջիններս կարկամեցին, զարմացած նայեցին բժիշկներին և հարցրեցին՝ «Դուք ի՞նչ ի նկատի ունեք»։

«Այդ մարդիկ դաստիարակվել էին կրոնական միջավայրում և նույնիսկ 8 տարի ամուսնական կյանքից հետո չգիտեին, թե ինչպես են ծնվում երեխաները»,- պատմել է նրանց հետազոտող բժիշկը։

30-ամյա կինը և 36-ամյա տղամարդը ներկայում անցնում են սեքսուալ թերապիայի կուրս, իսկ կլինիկայի աշխատակիցները փորձում են պարզել՝ այս մարդկանց շրջապատում կա՞ն էլի ընտանիքներ, որոնք նույն խնդիրն ունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...