Մթերքներ, որոնք վնասում են վահանաձև գեղձին. ուշադիր եղեք

Մթերքներ, որոնք վնասում են վահանաձև գեղձին. ուշադիր եղեք

Վահանաձև գեղձի խնդիրները վտանգավոր են, քանի որ հիվանդության վաղ շրջանում ախտանշանները շատ թույլ են արտահայտված կամ գրեթե արտահայտված չեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մարդիկ հաճախ անուշադրության են մատնում քաշի ավելացումը, հյուծվածության զգացումը, մաշկի վիճակի վատացումը և մի շարք այլ խնդիրներ՝ այն դեպքում, երբ սրանք կարող են վկայել նաև գեղձի անառողջ վիճակի մասին: Այս գեղձն ազդում է օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր գործընթացների վրա, հետևաբար հարկավոր է նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որը բացասաբար է անդրադառնում վահանաձև գեղձի առողջության վրա:

Շաքար:

Եթե ցանկանում եք առողջ լինել, նվազագույնի հասցրեք շաքարի օգտագործումը: Հաշվի առեք, որ վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունները շաքարի մակարդակի մշտական վերահսկողություն են պահանջում:

Տապակած մթերք:

Տապակած մթերքը նվազեցնում է հորմոնալ դեղամիջոցների արդյունավետությունը վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում: Բացի այդ՝ այն բացասաբար է անդրադառնում գեղձի հորմոնների արտադրության վրա, նույնիսկ եթե գեղձն առողջ է: Տապակած մթերքը ճարպեր է պարունակում, որոնք վնասակար են առողջությանը:

Սոյա: 

Եթե վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար դեղամիջոցներ եք ընդունում, նվազագույնի հասցրեք սոյայի օգտագործումը: Թեև սոյան առողջ սնունդ է համարվում, այն կարող է նվազեցնել հորմոնների յուրացումը հիպոթիրեոզի դեպքում՝ վահանաձև գեղձի հորմոնների անբավարար մակարդակ:

Խաչածաղկավոր բանջարեղեն:

Ծաղկակաղամբը, բրոկոլին իսկապես սննդարար են, սակայն եթե վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում, հարկավոր է նվազագույնի հասցնել սրանց օգտագործումը, թեև բժիշկների շրջանում նաև կարծիքներ կան, որ խաչածաղկավորները կարող են վնասել միայն յոդի պակասի և մթերքի չարաշահման դեպքում:

Ինչպես է վահանաձև գեղձն արձագանքում սուրճի օգտագործմանը:

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում սուրճի օգտագործման լուրջ հակացուցումներ առկա չեն, սակայն հարկավոր է նվազագույնի հասցնել դրա օգտագործումը: Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել երիկամների վատ աշխատանքի, ինչի արդյունքում կարող է տուժել նաև վահանաձև գեղձի աշխատանքը:

Գլյուտեն:

Սա սպիտակուցային նյութ է, որը պարունակում են մի շարք ճաշատեսակներ: Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել սրա օգտագործումից:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...