10 նշաններ, որոնք կապացուցեն, որ նա Ձեզ սիրում է

10 նշաններ, որոնք կապացուցեն, որ նա Ձեզ սիրում է

Եթե ուզում եք հստակ իմանալ, նա Ձեզ սիրո՞ւմ է, թե՞ ոչ, ապա կարդացեք հուշումներն այդ մասին, և ամեն ինչ Ձեզ համար պարզ կդառնա:

1.Նա Ձեզ ուշադիր կլսի’ առանց ընդհատելու: Որոշ ժամանակ անց, իհարկե, ամեն ինչ անգիր չի հիշի, բայց կհիշի’ դուք ինչ եք քննարկել խոսելիս:

2. Եթե խոստացել է, կզանգի: Եթե չի խոստացել, նույնպես կզանգի: Ոչ թե նրա համար, որ ձանձրանում է կամ ուզում է Ձեզ վերահսկել, այլ պարզապես սիրում է և կարոտում:

3.Մրսե՞լ եք և հիվա՞նդ եք: Ձեր սիրելին կգնի Ձեզ համար դեղեր, բժիշկ կկանչի, կպատրաստի Ձեզ համար արգանակ: Եթե նրա համբերությունը բավարի մեկ օրից ավել Ձեր մասին հոգ տանելու, ապա նա, միանշանակ, անտարբեր չէ Ձեր հանդեպ:

4.Նա, սեռական հարաբերություն ունենալուց առաջ, պատրաստ կլինի անցնելու ցանկացած հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև բուժում’ մտածելով և´ Ձեր, և´ Ձեր ապագա երեխաների առողջության մասին:

5.Նրան դուր կգան Ձեր հարազատներն ու ընկերները, և նա հաճույքով կշփվի բոլորի հետ: Իսկ եթե նրա ծնողները ևս Ձեզ հաճույքով են ընդունել իրենց շրջապատում, դա արդեն լավ նշան է’ սովորաբար տղամարդիկ պատահական աղջիկների իրենց ծնեղների հետ չեն ծանոթացնում:

6. Նա ամենուր, որտեղ միասին եք լինում, վճարում է Ձեր փոխարեն: Նա չի պատրաստվում Ձեզ գնել, ուղղակի պատրաստ է Ձեր երկուսի համար պատասխանատվություն կրել:

7.Նրան դուր է գալիս նայել Ձեզ: Չի փնտրում թերություններ, չի խնդրում փոխել սանրվածքը կամ կարճ շրջազգեստը: Նա լրիվ անկեղծ հիանում է Ձեզնով:

8.Երբ հիասթափված եք լինում, նա պատրաստ է Ձեզ ժամերով հանգստացնել’ առանց նյարդայնանալու և ասելու, որ Դուք հոգեբանի կարիք ունեք:

9.Նա երբեք Ձեզ չի համեմատի իր նախկին ընկերուհիների հետ. Դուք յուրահատուկ եք և վերջ:

10.Երբ Դուք ասում եք’ իրեն ոչինչ չեք խոստանում, նա տեսարան չի սարքում: Նա պատրաստ է սպասել, սպասել այնքան, ինչքան պետք է, որովհետև սիրում է Ձեզ:

Կասեք’ տղամարդիկ ընդունա՞կ չեն նման կերպ սիրել: Կարող են, պարզապես սերը դա տանղանդ է, որը, ցավոք, ոչ բոլորին է տրված: Իսկ եթե Ձեր զուգընկերն այս տասը կետերից գոնե վեցին համապատասխանում է, ապա հավանականությունը մեծ է’ երկար տարիներ միասին կապրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...