Կենդանակերպի նշաններ, որոնց երջանիկ լինելու համար ընկերակցություն հարկավոր չէ

Միայնությունը նրանց համար՝ նվեր է․․․

Ինչ-որ մեկի համար հարաբերությունների բացակայությունը ինչ-որ թերի բանի վկայություն է, իսկ ամենասարսափելի հարցը նրանց համար՝ տատիկ/մորքուր և այլ հարազատների «սրբազան» հարցն է․ «Ե՞րբ ես վերջապես ամուսնանալու»:

Իսկ այս հետևյալ վեց Կենդանակերպի նշաններն այդպիսի հարցերին ուղղակի ուշադրություն չեն դարձնում և վայելում են կյանքը միայնության մեջ, և բոլորովին չեն անհանգստանում, եթե ռոմանտիկ հարաբերությունները ինչ-որ կերպ չեն դասավորվում:

Այծեղջյուր

Եթե երկրորդ կես չկա և մոտ ապագայում էլ չի սպասվում, Այծեղջյուրները ժամանակ չեն ծախսում այնպիսի անիմաստ բաների վրա, ինչպիսին է անհանգստությունն ու ծանր ապրումները անձնական կյանքի անհաջողությունների պատճառով: Եվ ինչի՞ համար, չէ՞ որ դրանից ոչ մի օգուտ:

Կույս

Մեծ է հավանականությունը, որ երբ Կույսին ինչ-որ մեկը հարցնի, թե ինչու նա մինչև հիմա ամուսնացած չէ, Կույսը կբերի բազմաթիվ տրամաբանական փաստարկներ, կամրապնդի դրանք գիտական տվյալներով, կփայլի վիճակագրությամբ և զրուցակցին այնքան կտպավորի, որ արդյունքում նա էլ կհամաձայնվի, որ միայնակ լինելն այնուամենայնիվ ավելի հեշտ է և ինչ-որ տեղ՝ նույնիսկ հաճելի:

Ջրհոս

Ջրհոսի ամեն օրը՝ նոր հանճարեղ իդեաներ են, գյուտեր, հնարավորություններ․․․ Եվ այս ամենում որտեղի՞ց ազատ ժամանակ գտնես, որպեսզի անհանգստանաս միայնությանդ համար:

Խոյ

Եթե Խոյի զգացմունքներին չեն պատասխանում՝ հավատացեք, նա գիտի թե ում վրա և դեպի որ ուղղությամբ ուղղել սեփական էներգիան՝ փոխարեն նրա, որպեսզի նստի մի անկյունում և լաց լինի չստացված հարաբերությունների համար:

Երկվորյակներ

Զուգընկերոջ խանդը Երկվորյակներին այն աստիճան է հոգնեցնում, որ նրանք գերադասում են միայնակ մնալ և հաճույք ստանալ կյանքից և առանց պարտավորությունների շփումներից:

Ձկներ

Ձկները առանձնանում են երազկոտությամբ, լավ երևակայությամբ, փափկությաբ և թեթև բնավորությամբ: Այս ամենը նշանակում է, որ նրանց շուրջը շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են զբաղեցնել և աջակցել, և բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ, որոնցով կարելի է զբաղվել և հաճույք ստանալ դրանցից:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...