Ճապոնական բուլկիներ. փափուկ և համեղ բուլկիները որ երբևէ փորձել եմ պատրաստել

Խմորիչով պատրաստվող խմորներով կարելի է անվերջ փորձարկումներ անել, բայց եթե իսկապես օդային փափկության թխվածք եք ցանկանում, առաջարկում ենք ձեզ դիմել ճապոնական հացթուխներին։ Ամպի նման օդային «Հոկայդո» բուլկիները սիրված և ընդունված են ամբողջ Ասիայում, որի գաղտնիքը «տանջոնգ» կոչվող տեխնիկայի մեջ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ – 260 մլ
  • Շաքար – 6 ճ.գ.
  • Ձու – 2 հատ
  • Կարագ –3 ճ.գ.
  • Ալյուր – 370 գր.
  • Չոր խմորիչ – 7 գր.
  • Աղ – 1 թ.գ.
  • Դարչին – 0.5 թ.գ.

Պատրաստման եղանակը

1. Սկզբի համար պատրաստենք «տանջոնգը»։ Դրա համար խառնում ենք 100 մլ կաթը և 20 գր. ալյուրը հարմար ամանի մեջ և միջին կրակի վրա պահում մոտ երեք րոպե՝ անընդհատ խառնելով։

2. Խմորիչը խառնում ենք մնացած կաթի և 2 ճ.գ. շաքարի հետ և թողնում ենք հասունանա մոտ 10-15 րոպե։

3. Մաղով անցկացնում ենք մնացած ալյուրը, ավելացնում ենք աղը և խառնում։ Կոտրում ենք սենյակային ջերմաստիճանի ձուն, լցնում ենք խմորիչով կաթը և սառած եփված կաթի և ալյուրի խառնուրդը։

Ճապոնական բուլկիներ. փափուկ և համեղ բուլկիները որ երբևէ փորձել եմ պատրաստել

4. Խմորը հարիչով մոտ հինգ րոպե հարեք։ Ավելացրեք 1 ճ.գ. փափուկ կարագը և հունցեք։ Պետք է էլաստիկ և ձեռքերին չկպչող խմոր դառնա։

Ճապոնական բուլկիներ. փափուկ և համեղ բուլկիները որ երբևէ փորձել եմ պատրաստել

5. Թողեք հանգստանա կարագապատ թասի մեջ, սննդային թաղանթի տակ մոտ մեկ ու կես ժամ։ Խմորը պետք է երկու անգամ մեծանա։

6. Դարչինը խառնեք շաքարի հետ և հալեցրեք 2 ճ.գ. կարագը։

7. Հանեք խմորը, սեղանի վրա հավասարաչափ տարածեք, որ հաստ լոշիկ ստացվի։ Կտրեք այն 8 հավասար մասերի և ամեն մեկից գնդիկ սարքեք։

Ճապոնական բուլկիներ. փափուկ և համեղ բուլկիները որ երբևէ փորձել եմ պատրաստել

8. Գնդերից յուրաքանչյուրը օվալի վերածեք։ Կարագ քսեք, շաքարով դարչինի խառնուրդը ցանեք վրան և փաթաթեք հետևյալ կերպ. սկզբում կողքի մասերը ներս սեղմեք, գրտնակով վրայից անցեք, իսկ հետո ռուլետի պես փաթաթեք։

Ճապոնական բուլկիներ. փափուկ և համեղ բուլկիները որ երբևէ փորձել եմ պատրաստել

9. Ապահովության համար կարը կարելի է կպցնել։ Շարեք պերգամենտի թղթի վրա, ծածկեք թաղանթով և թողեք հանգստանա ևս մեկ ժամ տաք տեղում։

10. Երբ բարձրանան ձու քսեք և 190 աստիճան տաքացված ջեռոցը դրեք 20 րոպեով։

Ճապոնական բուլկիներ. փափուկ և համեղ բուլկիները որ երբևէ փորձել եմ պատրաստել

11. Հենց որ պատրաստ լինեն, հանեք ձևամանի միջից և տեղավորեք ցանցի վրա՝ առանց պերգամենտի թղթի, որպեսզի սառչեն։

Ճապոնական բուլկիներ. փափուկ և համեղ բուլկիները որ երբևէ փորձել եմ պատրաստել

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: