Ինչ կպատմի քո մասին աշխատանքային սեղանդ

Մինիմալիստ

Եթե քո աշխատանքային սեղանին իդեալական կարգուկանոն է, դա դեռ չի նշանակում, որ դու ինտրովերտ ես: Հակառակը, մինիմալիստները, որպես կանոն, բարեխիղճ ու կարգապահ են լինում: Նրանք աշխատասեր են, նպատակասլաց եւ հուսալի: Արդյունավետ աշխատանքի համար նրանց գործընթացի կազմակերպում եւ ծրագրում է անհրաժեշտ:

Քաոս ստեղծող

Քաոս ստեղծողի աշխատանքային սեղանին անկարգություն է տիրում՝ անձնական օգտագործման բազմաթիվ առարկաներով: Նման սեղանի տերը, որպես կանոն, էքստրավերտ է, գործընկերների հետ շփման մեջ՝ անկեղծ:

Նվաճող

Այսպիսի աշխատողը նախ սահմանում է իր անձնական տարածքը: Հաճախ այդպիսի մարդիկ առաջնորդի որակներ ունեն, համառորեն պաշտպանում են իրենց անձնական տարածքը: Նրանք սիրում են աշխատել գրասենյակի կենտրոնում:

Անհատապաշտ

Եթե քո սեղանին բազմաթիվ բացիկներ, ուղեւորություններից լուսանկարներ, արձանիկներ ու այլ հուշանվերներ կան, դու, ամենայն հավանականությամբ, անհատապաշտ ես: Աշխատանքային տարածքի ինքնատիպ ձեւավորումը վկայում է դրա տիրոջ բաց ու անկեղծ բնավորության մասին:

Դիտորդ

Դիտորդների համար ամենակարեւորն իրենց անձնական տարածքն է: Նրանց համար լավագույն վայրը գրասենյակում պատի մոտ է, կատարյալ պարագայում՝ առանձին աշխատասենյակը, քանի որ նրանք չեն սիրում, երբ իրենց շեղում են: Երբեմն նրանք կարող են շատ գրգռված լինել: Բայց պետք չէ նրանց խիստ դատել, քանի որ դիտորդները հաճախ ստեղծագործ անհատներ են, որոնք չեն վախենում շատ աշխատել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: