Ինչ են ասում վախերը ձեր մասին

1. Վախ մթությունից (նիկտոֆոբիա)

Ուրախ եք եւ լավատես, շարունակում եք մնալ հարուստ երեւակայությամբ մարդկանց շարքում: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է ձեզ դուր գալիս միշտ ուշադրության կենտրոնում լինել: Մթության մեջ ոչինչ չի երեւում, այդ պատճառով էլ ձեր ուղեղը տարատեսակ սարսափներ է պատկերում: Ձեր երեւակայությունը հունի մեջ դրեք (գրականություն, նկարչություն կամ այլ հոբբի):

2. Վախ հրապարարկային ելույթներից (լոգոֆոբիա)

Դուք փոքր-ինչ փակ մարդ եք, որը հանգիստ եւ մենություն է սիրում: Դուք հաճախ երկար ժամանակ ձեր մտքերով եք տարվում, ամենից շատ գնահատում եք իսկական ընկերությունը: Կարիք չկա փակվել ու մտածել միայն վատ բաների մասին: Բոլորն էլ կարող են սխալներ թույլ տալ, թե՞ ձեզ կատարյալ եք համարում: Մտածեք այս մասին:

3. Վախ օձերից (օֆիդիոֆոբիա)

Ձեզ վստահորեն կարելի է լավ ընկեր կոչել: Դուք երբեք դժբախտության մեջ չեք թողնի: Պատրաստ եք ցանկացած իրավիճակում օգնության ձեռք մեկնել: Ձեր վախը գենետիկորեն առկա է գրեթե յուրաքանչյուրի մեջ: Այն հարկավոր է գոյատեւելու համար, այդ պատճառով այն հաղթահարելու համար սթափ գնահատեք իրավիճակը՝ արդյոք վախենալու իրական պատճառներ ունեք:

4. Վախ արյունից (հեմոֆոբիա)

Դուք շատ ուշադիր եք ձեր արտաքինի եւ առողջության հանդեպ, մեծ ուշադրություն եք դարձնում ճիշտ սննդակարգին, սպորտին, ֆիզիկական աշխատանքին եւ ինքնակատարելագործմանը: Գուցե մանուկ տարիքում լուրջ վնասվածք եք ստացել, ինչը հանգեցրել է այդ վախի առաջացմանը… Դրանից ազատվելու համար պետք է նպատակաուղղվածություն եւ ուժ դաստիարակեք ձեր մեջ:

5. Վախ սարդերից (արախնոֆոբիա)

Այս վախը հատուկ է առաջնորդներին, մարդկանց, որոնք կարող են տանել իրենց հետեւից: Դուք հաջողակ եք, քանի որ ակտիվ դիրքորոշում եք զբաղեցնում: Ընտանիքում հենց ձերն է վերջին խոսքը: Դա, իհարկե, վատ չէ, բայց որպեսզի դադարեք վախենալ սարդերից, պետք է «հանեք թագն» ու մյուսներին էլ խոսքի իրավունք տաք: Սովորեք թուլանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: