Ամենատհաճ փաստերը կենդանակերպի նշանների մասին

Խոյ

Թեժ քննարկումներ սիրող, չար կենդանակերպի նշան: Նրանք պատրաստ են հարձակվել ցանակացածի վրա, ով իրենց բարկացնում է: Նա կվիճի ցանկացած տեղում ու ցանկացած ժամանակ՝ անկախ նրանից, թե ով է իր առաջ՝ բարեկամ, ազգական, թե ընկեր: Նրանք ագրեսիվ ու բռնկուն կարող են լինել, երբ փորձում են իշխել ու թելադրել կանոններ: Այդ ամենը կարող է այնքան ծայրահեղ ընթացք ստանալ, որ կնմանվի տագնապ բարձրացնող երեխայի վարքագծի:

Ցուլ

Ալարկոտ ու միշտ ոտքի տակ ընկնող մարդ: Այս կենդանակերպի նշանի մարդիկ բավականին կամակոր են: Երբ նրանց ինչ-որ բան նյարդայնացնում է, նրանք կամակորաբար հրաժարվում են առաջ շարժվել: Նրանք պարզապես կանգ են առնում տեղում ու ոչ մի ջանք չեն գործադրում որեւէ բան փոխելու համար: Ցուլերին բնորոշ է տենչալ մի բան, բայց միեւնույն ժամանակ չձգտել հասնել դրան: Նրանց սեփական կամակորությունը խանգարում է, որ առաջ շարժվեն:

Երկվորյակներ

Երվորյակների՝ լիակատար կանխատեսելի լինելը վստահաբար լավ նշան չէ: Նրանք մշտապես ինչ-որ պլաններ են կազմում, բայց այդպես էլ դրանք չեն իրականացնում: Նրանք շատ հաճախ են իրենց միտքը փոխում: Ինքնագիտակցության պակասն ու սոցիալական անկորողությունը հաճախ թույլ է տալիս նրանց ստախոս երեխաների հետ նույնացնել: Պետք է խելքը գլուխը հավաքել, որոշում կայացնել ու իրականացնել այն:

Խեցգետին

Զգայական ու վտանգավոր. Կան այնպիսի մարդիկ, որոնց անհրաժեշտ է ամեն ինչում վստահ լինել: Հակառակ դեպքում  նրանց անվստահությունը հանգեցնում է այն մտքին, որ դուք նրանց հետ անկեղծ չեք կամ նրանց վատն եք ուզում: Խեցգետինները դյուրագրգիռ են, ըմբոստ ու մելանխոլիկ: Նրանք իրենց վատ կզգան՝ մտածելով, որ բոլորն իրենց մասին վատն են մտածում,մինչդեռ իրականում դա չի համապատասխանում իրականությանը:

Առյուծ

Մեծամիտ ու սնափառ: Առյուծները չափազանց բարձր են դասում իրենց էգոն: Պատճառն այն է, որ նրանց ցանկացած աշխատանք ու գաղափար հաջողությամբ է պսակվում, իսկ մյուսները հետեւում են նրանց՝ որպես լիդերի: Որոշ ժամանակ անց նրանք ստիպում են մտածել, որ երբեք չեն սխալվում: Նրանց մշտական եսակենտրոնությունը ստիպում է շրջապատի մարդկանց մտածել, որ նրանք ինքնասիրահարված են:

Կույս

Չափազանց հոգատար: Կույսերը պերֆեկցիոնիստներ են, որոնք չեն կարողանում այլոց քննադատությունն ընդունել հանգիստ: Նրանք կարծես ամուր պատ լինեն, երց հարցը վերաբերում է ինչ-որ բան անելու հստակ ձեւին: Դա ունակ է շատերին նյարդայնացնել ու կարծիք ստեղծել, որ կույսերը լսելու ունակություն չունեն:

Հշեռք

Նրանց դուր է գալիս մարդկանց հաճոյանալը: Կշեռքները փորձում են հնարավորինս հեռու մնալ զրպարտանքներից ու վիրավորանքներից: Նրանց մտքերը երբեք իրենց սեփականը չեն: Միայն մեկ դեպքում կշեռքները կարող են պակաս նյարդայնացնող լինել, եթե ուժ գտնեն իրենց մեջ մոտենալ ու ուղիղ խոսել իրենց զգացմունքների ու ապրումների մասին:

Կարիճ

Ինքնագոհ ու պահանջկոտ: Կարիճները սկզբում կարող են անվտանգ ու նույնսիկ թույլ թվալ, բայց դա այդպես չէ: Իրականում նրանք բավականին հաշվենկատ են: Նրանց հատուկ է խաղը միայն սեփական կանոններով, որպեսզի շրջապատում ամեն ինչ ու ամենքին հեշտ լինի կառավարել ու մանիպուլացիայի ենթարկել: Նրանց երկերեսանիությունը շատերին է բարկացնում:

Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են քննարկել մեծ իրադարձություններ: Նրանք դատարկ ու մակերեսային մարդիկ են, ովքեր միշտ կարիք ունեն հետեւել նոր ու տարածված թրենդներին: Նրանց կամակորությունն ու հիմարությունը ոչ միայն նյարդայնացնում է մարդկանց, այլեւ տհաճ է դարձնում այս նշանին:

Այծեղջյուր

Ծայրահեղական ու ինքնավստահ: Նույնիսկ իրենց ամաչկոտությամբ հանդերձ, այծեղջյուրները կօգտագործեն ձեզ, որ հասնեն իրենց ցանկալիին: Նրանք անխիղճ են, կամակոր ու միշտ վստահ են, որ իրենք են ճիշտը: Դա նրանց վերածում է ինքնագոհ գլուխգովաններին: Նրանք գնահատում են ձեզ այն դեպքում, եթե չեն կարողանում ոչինչ ձեր դեմ ձեռնարկել:

Ջրհոս

Անկեղծ չեն իրենք իրենց հանդեպ: Երբ ինչ-որ մեկն իսկապես անում է ամեն բան, որ դառնա այնպիսի մարդ, ինչպիսին իրականում չի հանդիսանում, դա իրոք բավականին նյարդայնացնող է: Նրանց մի փոքր տարօրինակ վարքագծի հետ ստիպված ենք լինում հաշտվել, բայց եթե նրանք մի փոքր ավելի նրբանկատ լինեն, նրանց պահվածքն ավելի տանելի կլինի:

Ձկներ

Այս կենդանակերպի նշանը բավականին ցրված է: Նրանք կարող են այնքան նրբազգաց լինել, որ իրենց բարության պատճառով կկորցնեն ամեն ինչ: Բիզնեսին վերաբերող հարցերում նրանք կարող են անփույթ լինել, ոչ վստահելի ու անարդյունավետ: Ձկների թերությունն այն է, որ նրանք մշտական չեն, բամբասկոտ են ու միեւնույն ժամանակ շատ միամիտ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ