10 նշան, որ տղամարդը հաջողակ է

Երբեմն շատ հետաքրքիր է լսել կանանց, որոնք քննարկում են իդեալական զուգընկեր-տղամարդկանց, որոնք ըստ իրենց «հաջողակ» են: Նրանց հաջողության գնահատակնն է՝ տղամարդ, ով մեծ գումար է վաստակում: Ամեն դեպքում, հաջողությունը՝ մի փոքր այլ բան է և այն կապված չէ փողի, հանրաճանաչության, հասակի, քաշի կամ աչքերի գույնի հետ: Ավելի շուտ այն սերտորեն կապ ունի դրված նպատակների և ընդհանուր անձի հետ:

1. Հաջողակ տղամարդը նա է, ով պատրաստ է հեռանալ այն աշխատանքից, երբ գիտակցում է, որ «ծախում է իր հոգին» աշխատավարձի դիմաց, քանի որ փողերը ազատություն չեն պարգևում:
Այլ բառերով ասած, հաջողակ տղամարդը նա չէ՝ ով տուն է բերում որսը և նույն ժամանակ ինքն էլ է հանդիսանում զոհողության կենդանի:

2. Հաջողակ տղամարդը ընդունում է այն զուգընկերությունը, որում մասնակցում են երկու մարդ և ում վրա չի դրվում պարտավորություն՝ լինել հիմնական հայթայթող:
Հարաբերությունները՝ երկու հավասարազորների միություն է, որը չի չափվում փողով:

3. Հաջողակ տղամարդը նա է՝ ով իր առաջ նպատակներ է դնում և իր կյանքը կառուցում է այնպես, որպեսզի հասնի նպատակներին և նա ամբողջ ուժով ձգտում է հավասարակշռության հասնել այդ ճանապարհին:
4. Հաջողակ տղամարդը ճանաչում է ինքն իրեն կամ փնտրում է ինքն իրեն, որպեսզի իմանա թե ով է նա իրականում:
Նա միշտ պատասխանատվություն է վերցնում իր վրա սեփական ընտրության և շրջապատի վրա ազդեցության համար:

5. Հաջողակ տղամարդը նա է՝ ով ունի մտերիմ ընկերներ, այսինքն մարդիկ, որոնց հետ նա կարող է միշտ լինել բաց և ազատ:
Որոշ տղամարդիկ, որպես օրենք, առավել ինտրովերտացված են, բայց նույնիսկ ինտրովերտներն ունեն շփման նեղ շրջանակ, ովքեր ամեն կերպ նրան աջակցում են:

6. Հաջողակ տղամարդը միշտ ինչ-որ բանով հետաքրքրվում է:
Նա չի փնտրում շրջանցող ճանապարհներ: Նա գիտի իր սեփական ուղղությունը և համառորեն գնում է այդ ուղղությամբ կամ միայնակ, կամ էլ համախոհների ընկերակցությամբ:

7. Հաջողակ տղամարդը նա է, ով կաշխատի առողջ հարաբերությունների կառուցման վրա, այլ ոչ թե կփորձի գերակայել կամ ղեկավարել:
8. Եթե տղամարդը հայր է՝ նա պատրաստ է աշխատել երեխաների դաստիարակության վրա, այլ ոչ թե ամբողջ պատասխանատվությունը գցել կնոջ ուսերին:
Ծնողի պատասխանատվությունը՝ երկու զուգընկերների աշխատանքն է և հաջողակ տղամարդը շատ լավ գիտակցում է դա:

9. Հաջողակ տղամարդը նա է, ով ընդունում է իր մեջ ազատության ձգտումը, և շատ ազնիվ է այդ հարցում:
Դա չի նշանակում, որ նա փախչում է հարաբերություններից, ուղղակի նրան հարկավոր է իր անձնական տարածքը, բայց նրա ազատությունը՝ ամենևին չի նշանակում ազատություն պատասխանատվությունից:

10. Հաջողակ տղամարդը իր խոսքի տերն է:
Միշտ: Եվ նա այն տալիս է միայն այն ժամանակ, երբ հաստատ գիտի, որ ունակ է դա իրագործել: Նրան կարելի է ամբողջովին վստահել բոլոր իրավիճակներում:

Վերոնշվածները մինիմում էր այն որակների, որով օժտված է հաջողակ տղամարդը: Կարևորը պետք է հիշել, որ ոչ մի փողի քանակ, անկրկնելի տեսք կամ դիրքը սոցիումում ոչ մի կերպ չեն որոշում հաջողականությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: