Նշաններ, որոնք ցույց են տալիս, որ դուք ունեք ցածր ինքնագնահատական

Ինչպե՞ս հասկանալ, որ դուք պետք է աշխատեք ձեր ինքնագնահատականի վրա։ Ի՞նչն է ցույց տալիս մարդու անվստահությունը։

Զգացմունք

Առաջին նշանն իրական զգացմունքներն արտահայտելու վախն է։ Հնարավոր է, որ դուք չեք բարձրաձայնում ձեր զգացմունքները։ Դրա պատճառը կարող է լինել գնահատվելու վախը։ Դուք կարծում եք, որ ձեզ կարող են սխալ հասկանալ, ինչը ձեզ խոցելի կդարձնի։ Այսպիսի մտածելակերպն ավելի կբարդացնի իրավիճակը։

Հասարակական գնահատական

Իհարկե, ցածր ինքնագնահատականի գլխավոր և ամենավառ դրսևորումը շրջապատող մարդկանց կարծիքին մեծ նշանակություն տալն է։ Այս վախի իրական պատճառն այն է, որ դուք չեք կարողանում հասկանալ, թե իրականում ինչպիսին եք։ Դուք ձեր մասին ամբողջական պատկերացում չունեք, այդ պատճառով հարմարավետություն և վստահություն զգալու համար ձեզ անհրաժեշտ է շրջապատող մարդկանց կարծիքը։

Քննադատություն

Շրջապատող մարդկանց հաճախակի քննադատությունները նույնպես անինքնավստահության նշան ռն։ Սրա պատճառը ուրիշների հետ մշտական համեմատություններն են։ Ավելին՝ դուք թերություններ գտնելու վարպետ եք և բոլորի հանդեպ շատ պահանջկոտ եք ու ցանկանում եք, որ մարդիկ լինեն կատարյալ։